«Հենց Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է». Հրանտ Բագրատյան

«Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է՝ մենք օլիգարխներ չունենք: Հիմա ես անուններ տա՞մ: Էդ ո՞ր մեկն է դրանցից՝ առաջ օլիգարխ էր, հիմա օլիգարխ չի: Հիմար գործարար է, հա՞: Բոլորին հարգում եմ, բայց, ասենք, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բոլորը հիմա օլիգարխներ չե՞ն»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Վերջինս տարակուսեց ներկայիս իշխանությունների այն գործելակերպից, իրավապահ մարմինների գործելակերպից՝ նշելով, որ մարդը հաճախ մամուլից է իմանում, որ իր հետևից գալու են:

«Ես սա անընդունելի եմ համարում: Այս վայրենի, «գեղցիական» վերաբերմունքն անընդունելի է, որ համապատասխան գերատեսչությունները ցույց են տալիս: Բա ԱԱԾ-ն: ԱԱԾ-ն հակահետախուզական մարմին է: Սա է միայնակ բռնում այդ մարդկանց: ОБХСС է դարձել ԱԱԾ-ն»,- ասաց Հրանտ Բագրատյանն ու հավելեց, որ ուզում է կոչով հանդես գալ:

«Պարոնայք սպաներ, դուք հակահետախուզության համար եք: Ամբողջ Հանրապետությունը լցված է ադրբեջանական ու թուրքական լրտեսներով: Դրանց բռնեք: Էդ հարկային գործերը ձեր գործերը չեն: ՊԵԿ-ը կա, թող անի: ՊԵԿ-ին էլ պետք է կոչ անեմ էլ ավելի ինտենսիվացնել թաքցրած եկամուտները գտնելը, բայց այդ ամենն արեք սուսուփուս, ընկերներ»,- հայտարարեց նախկին վարչապետը:

Խոսելով 2020թ. բյուջեի նախագծի մասին՝ Հրանտ Բագրատյանը նշեց, որ 2020թ. սպասումները շատ փխրուն հողի վրա են:

«Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համարում է, որ տնտեսությունը կաճի 3.5 տոկոս: Հիմնական շարժիչներն են Հնդկաստանն ու Չինաստանը: Սակայն, կա մի հատ բայց… Ինչպե՞ս կավարտվի ամերիկաչինական առևտրային պատերազմը: Ընդամենն օրեր առաջ Թրամփը մի լավ լուր հայտարարեց, հետո հակառակն ասեց: Մի խոսքով, եթե այդ 3.5-ն իրականանա էլ, մերոնք պլանավորում են 4.9, 1.4-ով ավելի: Մենք աշխարհից 3 անգամ ցածր ենք… Քանի՞ տարի հետո մենք կհասնենք աշխարհի միջինին: Նիկոլ Փաշինյանը պետք է 140 տարվա կյանք ունենա, որ 80 տարի հետո մենք հասնենք աշխարհի միջինին»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նա կարծում է, որ տնտեսությունում մենք այսօր ունենք տոքսիկ ճյուղեր, որոնք տնտեսությունը թունավորում են՝ խաղերը և ավտոմեքենաների ներմուծումը: Տոքսիկ են, որովհետև մյուս տարի կամ էն մյուս տարի չեն լինելու:

«Երևի չի հերիքում, և ինքը կամ օգնականը զանգում են Ստեփան Մնացականյանին, ասում են՝ 7 %-ը ոնց ուզում ես՝ ստացիր: Էդ մարդն էլ անընդհատ բարձրացնում է»,- նկատեց ՀՀ նախկին վարչապետը:

«Իհարկե, ես չեմ ուզում խոսել 2020թ. բյուջեի նախագծից, քանի որ նախագիծը Ազգային ժողով դեռ չի գնացել: Բայց այն տարբերակը, որ այս պահին քննարկում են Կառավարությունում, այնտեղ աճը նախատեսված է 130-140 միլիարդով, երբ որ 2018-ին բացարձակ հավելաճը նախատեսված էր 200 միլիարդ: Այդպես կմաշվի, և 2021-ին մենք կհասկանանք, որ ոչ մի առաջընթաց էլ չեղավ»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ 2020թ.-ին էլ ոչինչ չի լինելու:

Հրանտ Բագրատյանը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը սիստեմատիկորեն չի աշխատում, այլ անընդհատ հնարք է բանեցնում:

«Հենց վիճակը վատանում է, հնարք է մոգոնում: Սրան կբռնենք, նրան կբռնենք: Բոլորին ջարդել, սպանել, կալանել: Հետո ինքն էլ ժողովրդին սովորեցնում է ծուլության: Հա, կարող է ինքը պետությունից էֆեկտիվ աշխատատեղ պահանջել, բայց ժողովուրդը չի աշխատում»,- նկատեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ հենց վարչապետը տեսնում է, որ իր ռեյտինգն ընկնում է, մեկին ձերբակալում է:

«Ինքը վիճակը բերում է նրան, որ՝ կամ ինքը, կամ Հայաստանը: Պետք է արդյունավետ կառավարում իրականացնել: Ես, օրինակ, իրեն խորհուրդ կտայի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս Խորհրդարանը չի արտահայտում հասարակական միտքը, չի արտահայտում Հայաստանում հասունացած տնտեսագիտական միտքը: Ընդունած 1500 օրենքից 1300-ը տնտեսագիտական են: Ո՞վ է ձեր էքսպերտը: Գիծը ո՞րն է»,- տարակուսեց Հրանտ Բագրատյանը:

Նախկին վարչապետը տեսնում է, որ այս ամենը կտանի նրան, որ մենք ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը կկորցնենք, քանի որ, իր խորին համոզմամբ՝ երկիրն այսօր բավականաչափ պրոֆեսիոնալիզմով չի ղեկավարվում:

«Այս մակարդակի կառավարումը ոչ մի լավ բանի չի կարող բերել: Վերջին հաշվով, ամեն անգամ մեզ կոտորում են, ասում ենք՝ հակառակորդն էր մեղավոր: Մի անգամ ասելո՞ւ ենք, որ մենք ենք մեղավոր: Ամեն անգամ կանգնում ենք դժբախտության առաջ: Մեր պատմության մեջ մեր ազգի գլխին ինչ եկել է, դրանում նախ և առաջ՝ մենք ենք մեղավոր, երկրորդը նոր՝ թշնամին»,- եզրակացրեց Հրանտ Բագրատյանը:

Խոսելով Հայաստան-Արցախ սրացումների մասին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ Վիտալի Բալասանյանին իր ընկերն է համարում, բայց պիտի ասի, որ ոչ Հայաստանից, և ոչ էլ Արցախից հնչող այդ հայտարարությունները ոչ մի լավ բանի չեն բերելու:

«Ոչ էլ այն երիտասարդը, որը Գյումրիում Արցախի նախագահին դիմեց՝ մարզպետ: Նրան պետք է անմիջապես կալանքի վերցնեին: Դա դիտավորություն էր, և նրան պետք էր պատժել: Բայց գալով Վիտալի Բալասանյանին, թեպետ ես էլ եմ կարծում, որ ամբողջ թուրքական ու ադրբեջանական լրտեսական ցանցը լցվել է Հայաստան, բայց, այնուամենայնիվ, պետք չէ այդպիսի հայտարարություններ անել, քանի որ Վիտալի Բալասանյանի պատասխանատվության աստիճանն ավելի մեծ է: Պետք է այդ հարցում գնալ ու օգնել կառավարությանը՝ հաղթահարել դա»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ ընդգծելով, որ նույնքան սխալ էր ինքը համարում նաև Սասուն Միքայելյանի հայտարարությունը:

Նա բոլորին կոչ արեց մտածել, թե ինչպես կարելի է միասնականացնել Հայաստանն ու Արցախը, քանի որ հնարավոր է համարում ռազմական գործողությունների վերսկսումը ոչ միայն Արցախում:

«Ես մարգարե չեմ, որ հաստատ ասեմ, բայց 70 տոկոս հավանականությամբ այս պատերազմը ձեռք կտա Հայաստանին, և նույնիսկ Երևանը դա կզգա: Բայց ուզում եմ լավատեսականորեն ավարտել: Հաղթելու ենք»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

Սղագրումը 168.am-ի

դիտվել է 981 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած «Գետինը մտնես դու քո կրքերով, այ․․․»․ վաստակաշատ մանկավարժ (video) «Հող հանձնող սրիկա դասալիքնե՛ր, հերոս տղերքի նկարներից վախեցողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան Զատուլինը երեկ զգուշացրեց․ ինչպե՞ս են Փաշինյանին դիմավորելու Ռուսաստանում․ Դավիթ Ջամալյան (video) Փաշինյանի սպառնալիքների և «պլան Բ»-ի մասին․ Բենիամին Մաթևոսյան (video) Ըստ ՔԿ-ի՝ Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն քարոզելու հայտարարություններ Այսօր Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկի» մարզադպրոց Փամբակ գետում ջրահեղձ հայտնաբերված 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել Թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել. կան ձերբակալվածներ Սարսափում եմ պատկերացնել՝ ինչ գաղտնիքներ կարող էր ԱԱԾ պետը բաց թողած լինել Բաքվում․ Ռուզան Ստեփանյան(video) Քաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ Սրբազան ՇՏԱՊ․ Գաղտնալսել են Սամվել Կարապետյանի թիմակցի շան հաչոցը (video) «Նիկո՛լ, հենց սա պայթելու է փողոցում ու քեզ քշելու են հենց այդպես»․ Ռուզան Ստեփանյան (video) «Ասեմ՝ Նիկոլի հիստերիկության իրական պատճառը»․ Իշխան Սաղաթելյան (video) ՇՏԱՊ․ Հորս վրա խայտառակ գործեր են բացում, որովհետև․․․ Սամվել Հակոբյանը մանրամասներ է հայտնում (video) Նիկոլը, եթե իր ՔՊ-ականների հետ Պուտինի «կոշիկն էլ լիզի», չե՛ն փրկելու նրանց․ Մանուել Մանուկյան (video) «Այ տհասնե՛ր, դե Հաջիևին տանեիք Եռաբլուր, պիտի պատասխան տաք»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am