Երկու հարց՝ Հայաստանի իշխանություններին
Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ երկու հարց ուղղել Հայաստանի իշխանություններին: Առաջին. բարձրաստիճան զինվորականներին պաշտոնանկ անելուց բացի, նախատեսվում է արդյոք հետաքննություն` պարզելու վերջիններիս կողմից հասցված վնասները, ներառյալ այն, թե ում հրահանգով և ինչու է մերժվել ռազմա-արդյունաբերական համալիրում ծանրակշիռ փորձ և միջազգային բարձր հեղինակություն ունեցող մասնագետների կողմից ներկայացված ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԾՐԱԳԻՐԸ: Երկրորդ. Մինչ Մ.Բաղդասարովի հարկային պարտավորությունների ներման հարցին անդրադառնալը, երբ և ով պետք է ուսումնասիրի ու պատասխանատվության ենթարկի ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ «ԱՐՄԱՎԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԿԱՑՄԱՆ ԵՎ ԵՐԵՔ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՎՆԱՍԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ»:
