Օսկանյանը «հուշում» է

Նախկին արտգործնախարար եւ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ստորեւ ներկայացնում ենք. Ուշադրությամբ նայեցի նախագահ Սարգսյանի հարցազրույցը Բլումբերգին: Պետք է ասեմ, որ դրանում ինձ համար մի քանի խնդրահարույց մտքեր կան: Ինձ ամենաշատը զարմացրեց և մտահոգեց այն դիրքորոշումը, որ հայկական կողմը չի ուզում կամ պատրաստ չէ վերսկսելու բանակցությունները: Հարցազրույցում ասվում է, որ ադրբեջանցիների ծրագրերը ձախողվել են, միջազգային հանրությունը, հատկապես միջնորդ երկրների ղեկավարությունը, ամբողջությամբ գիտակցում են, որ այս ամենի մեղավորը Ադրբեջանն է, որ տարիներ շարունակ հիմնականում Ադրբեջանն է մերժում միջնորդների առաջարկած կարգավորման նախագծերը, հատկապես՝ Կազանի փաստաթուղթը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես կարծում եմ, որ բանակցությունները վերսկսելու սրանից ավելի հարմար պահ չի կարող լինել: Միգուցե նախագահը տիրապետում է նաև այլ տեղեկատվության, որի մասին չի բարձրաձայնում: Բայցևայնպես հարկ է ընդգծել, որ երբ բանակցությունները տապալվում են, պատերազմի հնարավորությունն էապես մեծանում է: Համոզված եմ և իմ փորձից կարող եմ ասել, որ եթե վերջին տարիներին բանակցությունները խորը փակուղում չլինեին, միգուցե հնարավոր լիներ խուսափել այս պատերազմից, զոհերից ու ավերածություններից: Ստատուս քվոյի փոփոխությունը հնարավոր է երկու հարթությունում՝ բանակցային և ռազմական: Հաշվի առնելով նախորդ քսան տարիներին Լեռնային Ղարաբաղի փաստացի անկախ կարգավիճակը՝ հայկական կողմի համար հարցի կարգավորումը դիվանագիտական հարթությունում է: Մեզ համար ստատուս քվոյի ամրագրումը և բանակցային փաստաթղթում առկա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը հնարավոր է միմիայն բանակցային հարթությունում: Ադրբեջանական կողմի խնդիրն այսօր ստատուս քվոյի, հատկապես՝ տարածքների առումով, հետ պտտումն է 1991-ի իրավիճակին: Դա տեսականորեն հնարավոր է միմիայն ռազմական հարթությունում: Եթե պատերազմ է տեղի ունենում, նշանակում է, որ Ադրբեջանը մեզ ներքաշել է իր հարթություն: Իսկ եթե բանակցային գործընթաց կա, նշանակում է, որ մենք մեզ համար ցանկալի հարթությունում ենք: Հետևապես այսօր մեր դիվանագիտության հիմնական խնդիրը ոչ միայն բանակցությունները վերսկսելն է, այլև բովանդակային նախաձեռնությունը վերցնելը: Ամեն անգամ, երբ բանակցությունները մտնում են փակուղի, ինչ-որ մեկը միշտ փորձ է անում նոր գաղափարներ ներմուծելով՝ խնդիրը փակուղուց դուրս հանել: Եթե փակուղու պատճառը եղել է Ադրբեջանը, շատ բնական է, որ միջնորդների կամ Ադրբեջանի կողմից նախաձեռնությունը միայն ու միայն կարող են լավացնել փաստաթուղթը ի օգուտ նրա: Ուստի անհրաժեշտ է, որ առաջին նախաձեռնողը լինի հայկական կողմը: Նախկինում հենց այդպես էլ եղել է: Մենք Մադրիդյան սկզբունքները դիտարկել ենք փաթեթային տարբերակով։ Դրանք սկզբունքներ էին, որոնք հայկական կողմը կարող էր աշխատեցնել իր օգտին, եթե թիկունքում ունենայինք աճող տնտեսություն, արդիականացված բանակ, քաղաքական առողջ համակարգ և անվտանգության հարցերում համախմբված հասարակություն։ Ինքնին հասկանալի է, որ եթե այս ամենը չկա, կամ ունենք հետընթաց, ապա հակառակ կողմն ունենում է գայթակղություն՝ հարցը ռազմական տարբերակով իր օգտին լուծելու: Բլումբերգի հրապարակած գրավոր հոդվածում նշվում է, որ նախագահը 2011թ. Կազանում համաձայնել էր Լեռնային Ղարաբաղին հարակից հինգ տարածքների վերադարձին՝ անորոշ ապագային թողնելով Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հստակեցման հարցը: Սա իսկապես անընդունելի է: Հայկական կողմը 1998-ից ի վեր, անկախ սեղանի վրա եղած փաստաթղթի բովանդակությունից, Ադրբեջանի և միջնորդների մոտ երբեք տպավորություն չի թողել, որ առանց Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերջնական հստակեցման՝ պատրաստ է նույնիսկ քննարկել որևէ տարածքի վերադարձ: Այս հանգամանքը ևս առավել հրատապ է դարձնում բանակցությունների վերսկսումը: Ադրբեջանի նախաձեռնած չորսօրյա պատերազմից հետո էլ ավելի անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բերելու նոր հարթություն, որտեղ խնդիրը կլինի ոչ թե ինքնորոշման իրավունքի ամրագրումը, այլ արդեն 25 տարի գոյություն ունեցող ինքնորոշման փաստի ճանաչումը:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ. 5 անձ ձերբակալվել է Տեղումնառատ եղանակ է սպասվում ՀԿ-ները դիմել են Գլխավոր դատախազին Իշխանությունը չի կարող գործել՝ «խաղադրույք» դնելով սեփական անվտանգության և տնտեսության վրա. Սուրենյանց Այսօր Հայաստանը ամբողջապես հանձնված է Ադրբեջանին. քաղաքագետ Դու պետությունը չես․ սևեռումներդ հակապետական են և անառողջ․ Լիլիթ Գալստյան Իրաքում բազմահազարանոց հանրահավաքներ են հաջակցություն Իրանի և ի դատապարտում ԱՄՆ-ի և Իսրայելի Զովունիում բախվել են «Toyota Camry»-ն, «Ssang Yong»-ը և «Lada Priora»-ն «Ժառանգությունը» չի մասնակցի ընտրություններին՝ սատարելով Սամվել Կարապետյանի շուրջ համախմբմանը Զսպվածության կոչ եմ անում՝ անթույլատրելի համարելով Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծումը Ստի ու մահվան անարգ պարտությամբ ամենուր խայտա կյանքը Հարության, լույսի հաղթության. Բագրատ Սրբազան Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am