Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում

Ժողովուրդ օրաթերթը գրում է.«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փորձ է անում ինտերնետ պրովայդերներից պահանջել 2 տարով արխիվացվել օգտվողների ընթացիկ տվյալները՝ հասցեն, էլեկտրոնային փոստի տվյալ­ներ և այլն: Այս մասին մեզ  հետ զրույցում ահազանգել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա հայտարարել էր, որ ինտերնետային կառավարման խորհուրդը և ան­գամ Ազգային ժողովի որևէ պատգա­մավոր չի տեղեկացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձ­նաժողովի այս որոշման մասին:

Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում: Այս հարցերը ArmLur.am-ը տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատ­գամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին: Պարզվեց, որ Հակոբյանն էլ տեղյակ չէ նախաձեռնությանը, բայց խնդրի շուրջ կարծիք ուներ:

«Այսօր ֆեյսբուքն ամբողջապես անվերահսկելի է, այսինքն՝ մարդիկ գրանցվում են և ինչ հայտարարություններ ուզեն, կարող են անել ֆեյք էջերով, ինչը խնդիր է: Իմ կարծիքով՝ արժե այդ ուղղությամբ աշ­խատանքներ տանել, քանի որ այն, ինչ տեղի է ունենում ֆեյսբուքահայության շրջանում, ինչպես ասում են, լավ տեղ չի տանում: Խոսում են ատելության քարոզի մասին, իշխանություններին են մեղադրում: Ես կարծում եմ, որ ատելության ու բռնության խոսքը պետք է ուղղակի բացառել ֆեյսբուքից և, առհասարակ, ամեն տեղից: Ես կոչ եմ անում զերծ մնալ բռնության քարո­զից, ատելության խոսք կիրառելուց: Ես անձամբ, երբ որևէ բան հրապա­րակում եմ, մեկնաբանություններով առկա վիրավորանքները, եթե անգամ վերաբերում են նախորդ իշխանու­թյուններից որևէ մեկին, ջնջում եմ»,- նշեց ԱԺ պատգամավորը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 574 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am