«Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան

«168 ժամը» գրում է.«Հետհեղափոխական Հայաստանում արդեն երկրորդ անգամ՝ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել:


Հայաստանում նման դեպքեր, որպես կանոն, տեղի չեն ունենում: Եվ եթե բանկի վրա անցյալ տարի իրականացրած հարձակումը և դրա հետևանքով ոստիկանի սպանությունը կարելի էր համարել օրինաչափությունից շեղում, ցավալի դեպք, ապա այս շաբաթ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունն արդեն սպառնում է օրինաչափություն դառնալ:

Կրիմինալիստ կամ ոլորտի մասնագետ պետք չէ լինել, որպեսզի աչքի զարնեն տեղի ունեցածի առնվազն զարմանալի հանգամանքները: Ոստիկանին սպանողը, ինչպես ասում են՝ «քյոհնա» հանցագործ չէր, միջադեպը կազմակերպված հանցագործ խմբավորման գործողության արդյունք չէր, իսկ սպանված ոստիկանը 20 տարվա փորձառու ոստիկան էր: Սա նույնիսկ անզեն հայացքով վերլուծության արդյունքում մի քանի ոչ պրոֆեսիոնալ, բայց, կարծում եմ, տրամաբանական վերլուծության տեղիք է տալիս:


Ոստիկանին դիմադրություն ցույց տալը դարձել է լեգիտիմ: Չէ՞ որ, ըստ ՀՀ հեղափոխական իշխանությունների, դիմադրություն ցույց տվողն իրեն «հպարտ քաղաքացի» է զգում, իսկ ոստիկանը «նախորդ ռեժիմի մնացուկ» է: Իհարկե, նման իրավիճակներում շատ բան իմպուսիվ է արվում, բայց հաշվի առնելով, որ նախկինում հազարավոր հանցագործություններ են կանխվել, հանցագործներ են բռնվել, բայց ոստիկան չի սպանվել, հակված ենք մտածելու, որ ինչ-որ բան է փոխվել հանցագործի աշխարհընկալման մեջ:

Արդեն մեկուկես տարի պոտենցիալ հանցագործն ապրում է այն ենթագիտակցական իրականության մեջ, որ ինքն ընչազուրկ է, որովհետև նրանից 20 տարի ամեն ինչ թալանել են: Բոլոր փող ունեցողները, բիզնեսի տերերը հանցագործ են, թալանչի, ցանկացած բիզնես ի սկզբանե ապօրինի է, իսկ ինքը հպարտ քաղաքացի է: Հետևաբար՝ ինքը լեգիտիմ իրավունք ուներ ինչ-որ մի «թալանչի» բիզնեսմենի գեղեցկության սրահից իրենից «թալանվածը» հետ վերցնելու: Իր գործողությունը հետապնդման ենթակա չէ, ոստիկանը «սև է», ինքը՝ «սպիտակ», ու ենթագիտակցորեն ինքն իրեն լիազորված է զգում մինչև վերջ «պաշտպանվելու» ոստիկանության «ապօրինի» ոտնձգությունից:

Մեկ այլ վերլուծության տեղիք է տալիս փորձառու ոստիկանի պահվածքը, որը գուցե հանգեցրել է նրա ողբերգական մահվան: Մասնագետ չլինելով՝ թույլ կտամ ենթադրել, որ գուցե ոստիկանը ևս չի հետևել նման իրավիճակներում ոստիկանի ինքնապաշտպանության շրջանակներում նախատեսված պրոտոկոլին: Այլապես դժվար է հասկանալ՝ ինչպե՞ս կարող էր 16 տարեկան «լակոտը» խլել 20 տարվա փորձառություն ունեցող ոստիկանի զենքը: Իսկ միգուցե ոստիկանն ի՞նքը չի դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության քայլերի, որոնք գուցե ենթադրում էին զենքի կիրառում՝ ենթադրյալ հանցագործի դեմ: Չէ՞ որ ոստիկանին էլ արդեն մեկուկես տարի ներշնչում են, որ ինքն իրավունք չունի դիպչելու «հպարտ քաղաքացուն»: Չէ՞ որ նույնիսկ ենթադրյալ կասկածյալը, նախ և առաջ՝ «հպարտ քաղաքացի է»: Գուցե նա «քայլել է» Նիկոլ Փաշինյանի հետ, գուցե մասնակցել է հեղափոխությանը, ճանապարհ է փակել, իսկ դա արդեն որոշակի անձեռնմխելիություն է տալիս… «Հպարտ քաղաքացու» հետ, ամեն դեպքում, պետք է մի քիչ «խաթրով» վարվել…

Մեկ տարուց ավելի ամենաթողությունը ու ոստիկանության, իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան խրախուսվում է ամենաբարձր մակարդակով:

Երբ անցյալ տարի «հպարտ քաղաքացիները» ոտքով ջարդում էին կառավարության շենքի դուռը, դեռևս նորաթուխ վարչապետն ակնհայտ պոպուլիստական նկատառումներով՝ «լիազորեց» քացով դուռ ջարդելը՝ «իրենց դուռն է, ուզում են՝ ջարդում են»:

Դուռն իրականում հարկատուներիս հաշվին գնված ու հարկատուներիս հաշվին վճարվող ոստիկանի կողմից պաշտպանվող դուռ է, ու ոչ ոք «հպարտ քաղաքացու» մանդատով իրավունք չունի այն ջարդելու: Բայց եթե նման վարքագիծը լիազորվում է վարչապետի մակարդակով, ուրեմն նույն սկզբունքով՝ նաև ինչ-որ մի «թալանչու» «գեղեցկության սրահն» էլ է իրենցը, ու իրենք իրավունք ունեն այնտեղից տանել՝ ինչ ուզում են, ու ոստիկանը դա կանխելու իրավունք չունի: Ոստիկանը նաև իրավունք չուներ ինքնապաշտպանվել «Մարտի 1-ին», նա իրավունք չուներ կանխելու «Սասնա ծռերի» գործողությունները, նա իրավունք չունի բերման ենթարկել ապօրինություն անող ակտիվիստին: Չկա օրենք, օրենքը հիմա «հպարտ քաղաքացին» է, որն այն կիրառում է՝ ըստ իր հայեցողության ու ըստ իշխանության հետ լուռ համաձայնության:

Երբ իշխանական պատգամավորը խոստովանում է, որ Ամուլսարի ճանապարհները փակողների հետ բախումների չգնալու «խաթեր» պետությունը գերադասում է հարցը ձգձգել՝ պետության վրա ուղղակի ու անուղղակի թանկ նստող փորձաքննություններով, արդեն մեկուկես տարի, ուրեմն ոստիկանության ցանկացած գործողություն ի սկզբանե դելեգիտիմացված է: Պետք է աչք փակել ապօրինության վրա, եթե դա ուղղված չէ հեղափոխական իշխանության դեմ, այլ ուղղված է «հարուստների», բիզնեսների կամ նախկինների դեմ: Եվ ո՞վ է ոստիկանը, որ խանգարի «հպարտ քաղաքացիներին» «տեր կանգնել իրենց երկրին»՝ իրենց պատկերացրած ձևով…»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 424 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am