Թուրքիան դեռ հեռու է Եվրամիությանն անդամակցությունից. Մոգերինի
Թուրքիան դեռ հեռու է Եվրամիությանն անդամակցությունից: Այս մասին ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ քաղաքական անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք դեռ շատ հեռու ենք դրանից»,- ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետների մասին հարցին պատասխանել է Մոգերինին: Նա հիշեցրել է, որ դեռեւս լուծված չէ անգամ Շենգենյան գոտում Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցը: Ըստ ՏԱՍՍ-ի, միաժամանակ, Մոգերինի վստահ է, որ Բրյուսելի եւ Անկարայի միջեւ բանակցություններն «օգտակար են եւ, առաջին հերթին, հենց Թուրքիայի համար»: «Վստահ եմ, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները միակ հնարավորությունն են՝ այդ երկրին օգնելու արդիականացնել պետությունը, հետեւել հիմնարար ազատություններին, այդ թվում՝ լրատվամիջոցների եւ խոսքի ազատությանը»,- հայտարարել է ԵՄ պաշտոնյան:
: Այս մասին ֆրանսիական France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ քաղաքական անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք դեռ շատ հեռու ենք դրանից»,- ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ժամկետների մասին հարցին պատասխանել է Մոգերինին: Նա հիշեցրել է, որ դեռեւս լուծված չէ անգամ Շենգենյան գոտում Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի չեղարկման հարցը: Ըստ ՏԱՍՍ-ի, միաժամանակ, Մոգերինի վստահ է, որ Բրյուսելի եւ Անկարայի միջեւ բանակցություններն «օգտակար են եւ, առաջին հերթին, հենց Թուրքիայի համար»: «Վստահ եմ, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները միակ հնարավորությունն են՝ այդ երկրին օգնելու արդիականացնել պետությունը, հետեւել հիմնարար ազատություններին, այդ թվում՝ լրատվամիջոցների եւ խոսքի ազատությանը»,- հայտարարել է ԵՄ պաշտոնյան: Լուրեր Հայաստանից - NEWS.am