Նրանք, ովքեր կդիմադրեն՝ կթողնեն պաշտոնները

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունների ժանրի կանոններին համապատասխան, մարդիկ ակնկալում էին, որ ինչ-որ պահից սկսվելու են ռեպրեսիաները։ Սկզբում նախկին իշխանավորների ու մեծահարուստների նկատմամբ, չէ՞ որ հեղափոխության շարժիչ ուժն ընչազուրկ զանգվածն է, որն ատում է հարստությունն ու հարուստներին։ Հընթացս հեղափոխական մասսաները կսկսեն հիասթափվել հեղափոխությունից։ Իսկ հեղափոխությունն իրականացրած և հետո իշխանության եկած անձանց շարքերը կսկսեն նոսրանալ։ Մեկը գաղափարական տարաձայնությունների, մյուսը՝ նեղանձնական պատճառներով կհեռանա, երրորդը՝ հեղափոխություն կոչվող երևույթից հիասթափվելով։

Ապա կգա ավելի դաժան՝ զտումների փուլը, երբ հեղափոխության մեջ իրենց լուման ունեցած անձինք կհայտնվեն իրավապահների թիրախում, և կսկսվեն ռեպրեսիաները, որոնք խտրականություն չեն դնի՝ ով է բարեկամ և ով՝ թշնամի։

Առավել լավատեսները կարծում են, որ մեր երկիրը փոքր է և այդքան ռեսուրս չունի, որ նման լայնամասշտաբ ռեպրեսիաներ իրականացվեն՝ միջազգային հանրության և քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Եվ պնդում են, որ 21-րդ դարի Հայաստանում 37 թիվ հնարավոր չէ։ Գուցե։ Բայց եթե մեզ մեկ տարի առաջ ասեին, որ ինչ-որ մեկի հրաժարականը պարտադրելու համար իշխանությունն այդ անձի դեռահաս աղջիկներին կանչելու է ԱԱԾ, մենք դրան հաստատ չէինք հավատա՝ համարելով, որ զրպարտում են մեր հեղափոխական իշխանություններին և ժողովրդի ծոցից ելած Նիկոլ Փաշինյանին։

Հիմա ակնհայտ է, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու իր նպատակներին հասնելու համար։ Եվ նրանք, ովքեր կդիմադրեն ու չեն կատարի այդ հրահանգները, կթողնեն պաշտոնները՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների նման։ Պաշտոնները կթողնեն նաև գրագետ ու նվիրյալ կադրերը՝ Կադաստրի պետի նման։ Ո՞վ է հաջորդը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1238 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am