«Ինչո՞ւ եք «Անտարես»-ին էսպես «փռում ասֆալտին»

«168 ժամ» թերթը գրում է. ««Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են քննադատում հրատարակչությանը՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի շրջանակում պաստառներ տպագրելու համար։

«Մենք նախապես Կառավարությանը առաջարկ ենք ներկայացրել 36 պաստառ տպագրելու համար, բայց ընթացքում այդ թիվն ավելացավ եւ հասավ 83-ի, որոնցից 70 պաստառն արդեն տպագրված եւ տեղադրված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը։


Դիտարկմանը, որ քննադատությունները վերաբերում են նրան, որ Կառավարությունը նշյալ ռազմավարության իրականացման համար գնման մրցույթ չի հայտարարել, ինչի հետեւանքով այլ ընկերություններ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու մրցույթին, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց.

«Հա, բայց օրենք է խախտե՞լ, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք էսպես «ասֆալտին փռում» «Անտարես» հրատարակչությանը, ինչո՞ւ եք այսքան քննադատում։ Ախր մենք արել ենք առաջարկ, որի հիման վրա էլ սկսել ենք տպագրել պաստառները: Ավելին՝ դեռեւս անգամ պայմանագիրը չկա կնքված, 48 միլիոնը դեռ չի փոխանցվել, բայց մենք արդեն պաստառների մեծ մասը տպագրել ենք։ Վատ բա՞ն ենք արել։ Հիմա եթե պաստառները տպագրենք ու փողը չվերցնենք, այդ ժամանակ ի՞նչ եք ասելու»,- ասաց Մարտիրոսյանը։

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ն իրականացվելու է երկու փուլով՝ առաջին փուլը ներառում է պաստառների տպագրում, երկրորդ փուլը՝ ավելի կոնկրետ նախաձեռնություններ՝ դեպի 2050-ի նպատակներ, եւ 48 միլիոն դրամը նախատեսված է երկու փուլի համար։

Նշենք, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկով 48,900.0 հազար դրամ է հատկացվել Հայաստանի վարչապետի աշխատակազմին՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու եւ պատշաճ ձեւով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման համար։

Ըստ ընդունված որոշման հիմնավորման՝ մրցույթ չի հայտարարվել՝ ելնելով ժամկետի սղությունից եւ մատուցվող ծառայությունների անհետաձգելիությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 624 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am