Բեգլարյանը ծառայել է. պարզաբանում
Որոշ լրատվամիջոցներում այսօր տեղեկություն է հրապարակվել, թե իբր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը չի ծառայել բանակում։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը 1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Նախարարի կենսագրությունը հրապարակված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
