Հայազն-ի երթն ավարտվեց
«Հայազն» կուսակցության կազմակերպած երթը ավարտվեց։ Այն անցավ բավական հանգիստ և առանց միջադեպերի։ Ակցիայի մասնակիցները քայլելով Երևանի գլխավոր փողոցներով վերադարձել են Ազատության հրապարակ։ «Հայազնի» անդամները նշում են, որ նման երթ-հավաք էլի են կազմակերպելու։ Հիշեցնենք, որ Ազատության հրապարակից մեկնարկեց «Հայազն» կուսակցության անդամների երթը՝ «Արցախը Հայաստանն է» կարգախոսով։ Ակցիայի մասնակիցները մասնավորապես պահանջում են իշխանություններից՝ որևէ տարածք Արցախից չզիջել։ Նրանք այս պահին գտնվում են Հյուսիսային պողոտայում և քայլերթով անցնելու են մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներով։
