Հասկացանք`վերջացած սրիկաներ եք, բայց այսքա՞ն վերջացած

Այն, ինչ կատարվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ Արփինե Հովհաննիսյանի շուրջ, երբ, ոտնահարելով բոլոր գրված ու չգրված օրենքները, «լայնամասշտաբ» հարձակում են սկսել նրանց ընտանիքի անդամների դեմ (իրենց վրա չեն կարողանում «կեղտ բռնել»), որեւէ մեկին արդեն չի զարմացնում։

Զարմանալին այն է, որ այդ ամենը այսքան կոպիտ են անում՝ ցուցադրաբար, ի տես ամենքի` արյան ծարավ զոմբիների, անգրագետ պողոսների, որոնք թեկուզ աղոտ, անորոշ, բայց դեռեւս ինչ-որ ակնկալիքներ ունեն փաշիստական կառավարությունից, «թավշյա անարդարադատության» պոտենցիալ զոհերի. նրանց, ովքեր դեռ չեն հասկացել`ինչ ավերիչ ֆենոմենի հետ գործ ունեն՝ ի դեմս մորեխակույտի պես հերթով` բոլոր պետական ինստիտուտներն ասպատակող եւ ոչնչացնող «իմքայլական ռեժիմի»։ Եվ ինչ է սպասում իրենց, եթե դասեր չքաղեն ՍԴ նախագահի օրինակից ու սուսուփուս, գլուխները կախ չզբաղեցնեն իրենց տեղը «վնգստացողների» նստարանին։

Կարող էին, չէ՞, օրինակ, մի քիչ ոտքը կախ գցել, ձեւի համար մեկ-երկու օր սպասել` Հրայր Թովմասանի լիազորությունները դադարեցնելու դիմումը ՍԴ վարույթ չընդունելու «բոթը» լսելուն պես գործի չդնել «բերիական» ռեպրեսիաների գործիքակազմը. «ափաշքյարա» չթքել ամեն ինչի ու բոլորի վրա, միանգամից «վրա չտալ» տարեց մարդուն եւ դուստրերին (երկրիս թիվ 1 դուստր Մարիամիկի ականջը կանչի` տեսնես հոգին փառավորվե՞լ է՝ տեսնելով, թե ժողովրդավարության էտալոն սիրելի հայրիկը բոլշեւիկյան ի՜նչ էնտուզիազմով է հաշվեհարդար տեսնում իր ասածին «չէ» ասողների հետ)։

Բայց ո՛չ` «ծուռ» տեռորիստների խմբավորումը, սորոսական գրանտակերները եւ «դոզայի տակ մնացած» ամբոխը «ռեժիմից» ա՛յլ բան են սպասում. նրանց պետք են վճռական գործողություններ` հոգեցունց արյունալի տեսարաններով. այնպես որ, ոչ մեկին քիչ չթվա։ Թե չէ կմտածեն` «թույլ», ավելին` «թույլիկ» եւ անկարող, անօգնական, անպլոճիկ վարչապետ ունենք։ «Թույլ եւ թույլիկ» կարելի է դրսում լինել` արտաքին խաղացողների հետ հարաբերություններում, ներսում` երբե՛ք. ներսում այլ «որակներ» են պետք անգրագետ պողոսների աչքին թոզ փչելու համար։

Եվ ուրեմն` ի՞նչ իմաստ ունի «թավշյա» քողածածկույթ ստեղծել 37-ական թվականների ոգով ժողովրդի թշնամի նշանակված «անցանկալի անձի» (անձանց) դեմ սանձազերծված պատերազմի շուրջ, եթե կարելի է բարոյական բոլոր կապանքները մի կողմ դնել, «ժողովրդի անմնացորդ վստահության» աջուձախ կտրող թուր-կեծակին առնել ու ընկնել «մեյդան»։

Միջոցների միջեւ խտրականություն չդնելով` բացահայտ քաղաքական վենդետտա իրականացնել «անհնազանդների» հանդեպ, այդքանից հետո` առանց ամաչելու նայել մարդկանց աչքերի մեջ, ամպոտ ոտքերով հրեշտակի դեմք ընդունել եւ ասել` ի՜նչ վենդետտա, ի՜նչ բան. մենք որեւէ մեկից վրեժխնդիր լինելու, որեւէ մեկին ճնշելու, հետապնդելու խնդիր չունենք. ինչ անում ենք` իրավական դաշտում է, հանուն երկրի եւ ժողովրդի լուսավոր ապագայի է (այս դեպքում էլ Թովմասյանի ողորմածությամբ ՍԴ աշխատակազմի ղեկավար դարձած, այնտեղից էլ պատգամավոր «գնացած» Վլադիմիր Վարդանյանի` պետաիրավական հանձնաժողովի նախագահի ականջը կանչի)։

Գլո՛ւխը քարը, թե մի կարճ ժամանակ հետո, երբ փաշիստական ռեպրեսիաների խոփը քարին դեմ առնի, եւ գա պատասխան տալու ժամանակը, իրենցից հաշիվ կպահանջեն այսօրվա ապօրինությունների համար։

Թիթեռնիկի կյանքով ապրող «պատժիչ բրիգադին» բա պե՞տք է, թե վաղը ինչ կլինի...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 1599 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am