Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ

«Ժողովուրդը» գրում է.«Երկու օր է, ինչ հանրությունը ցնծությամբ քննարկում է իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելու մասին լուրը: Առաջարկն առաջին հայացքից գայթակղիչ է թվում, բայց իրականում պետք է իմանալ, որ բյուջետային ավիաընկերության ծառայությունները որակով ցածր են դասական ավիաընկերություններից: Օդանավում ըմպելիքները, սնունդը, ուղեբեռը վճարովի են: Ընկերոջդ կողքին նստելու համար էլ է անհրաժեշտ լրացուցիչ վճարել: Բացի այդ, երեկ հրապարակվեց, որ ամեն ուղևորի համար պետությունը պետք է 76 դոլար վճարի, որը տարեկան մոտ 5 մլն դոլար է կազմելու: Արդյոք այդպե՞ս է: Ողջ օրվա ընթացքում Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ոչինչ չպարզաբանեց, մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան, իսկ նրա աշխատակիցները անտեղյակ էին մանրամասներից, հորդորում էին դիմել ղեկավարին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ ոչինչ չպարզաբանեցին:


«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Արտյոմ Մովսեսյանի հետ, որը հայտնեց, որ իր պաշտոնավարման ժամանակ «Ռայնէյր» (Ryanair) և «Վիզէյր» (Wizz Air) լոուքոսթ ավիաընկերություններին հայկական շուկա մտնելու առաջարկ է արել: «Եթե Ryanair-ը Հայաստան է գալիս, պետք է միանշանակ ուրախանալ, բայց եթե հաստատվի, որ կառավարությունը չի սուբսիդավորում, այսինքն՝ հավասար մրցակցային պայմաններով է թռնելու: Եթե սուբսիդավորում արվում է, ուրեմն պետք էր տարբեր սխեմաներ մտածել, այսինքն՝ նույն ձևով կարելի էր մի հայկական ավիափոխադրողի սուբսիդավորել, ունենալ հայկական փոխադրող»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1825 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am