Մեծ շռայլություն է արտաքին մարտահրավերներից անտեղյակ իշխանություն ունենալը

«Իրատեսը» գրում է.«Բոլորին էլ հասկանալի է, որ գործ ունենք անփորձ իշխանության հետ, ու հասարակությունն այս առումով շատ հանդուրժող է. այս մեկուկես տարվա ընթացքում շատ բաների վրա աչք փակեց։ Բայց մինչև ե՞րբ...


Ան­տե­ղյա­կու­թյան «հմայքն ու թշ­վա­ռու­թյու­նը» ցցուն երևում են ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Հարց է ա­ռա­ջա­նում՝ մե­կու­կես տա­րի հե­տո՞ էլ այս­քան բո­բիկ պի­տի լի­նել այս ո­լոր­տում՝ չի­մա­նա­լով ան­գամ Հա­յաս­տա­նին բա­ցա­հայտ ուղղ­ված սպառ­նա­լիք­նե­րին ինչ­պես ար­ձա­գան­քել։ Մեր շուրջն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը վայր­կյան առ վայր­կյան են զար­գա­նում, տա­րա­ծաշր­ջա­նը ե­ռա­ցող կաթ­սա է հի­շեց­նում, հար­կա­վոր է աշ­խա­տել ու ջանք թա­փել հաս­կա­նա­լու ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կա­նը։ Մեզ նման երկ­րի հա­մար շա՜տ մեծ շռայ­լու­թյուն է ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րից ան­տե­ղյակ, մի­ջազ­գա­յին օ­րա­կար­գից զրո պատ­կե­րա­ցում ու­նե­ցող իշ­խա­նու­թյուն ու­նե­նա­լը։ Ինչևէ, ու­նենք այն, ինչ ու­նենք։

Բայց որ մեր ան­մի­ջա­պես քթի տակ կա­տար­վո­ղին են ան­հա­ղորդ, սա ար­դեն վտան­գա­վոր է։ Նա­խօ­րեին Ա­լիևը հայ­տա­րա­րել է. «Նա­խիջևանն ան­ջատ­ված է Ադր­բե­ջա­նից։ Մեր միջև պատ­մա­կան ադր­բե­ջա­նա­կան Զան­գե­զուրն է, ո­րի փո­խան­ցու­մը Հա­յաս­տա­նին հան­գեց­րել է թյուր­քա­կան աշ­խար­հի աշ­խար­հագ­րա­կան պա­ռակտ­մա­նը»։ Իսկ նրա եղ­բայ­րա­կան պե­տու­թյան՝ Թուր­քիա­յի նա­խա­գա­հին էլ խոս­տա­ցել օգ­նել՝ «պատ­մա­կան ար­դա­րու­թյու­նը» վե­րա­կանգ­նե­լու հար­ցում։ Սա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է։ Բայց ի՞նչ հետևեց այս հայ­տա­րա­րու­թյա­նը, ըն­դա­մե­նը ԱԳՆ խոս­նա­կի մա­կար­դա­կով եր­կու տող ա­նո­րոշ հայ­տա­րա­րու­թյուն։

Ի՞նչ պի­տի ա­ներ այս­պի­սի դեպ­քե­րում նոր­մալ իշ­խա­նու­թյու­նը. առն­վազն գոր­ծի դներ իր փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը, խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան ար­հես­տա­վարժ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին։
Ի վեր­ջո, այն, ինչ հնա­րա­վոր չէ ա­սել պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյամբ, շատ ա­վե­լի սուր և հա­տու կա­րող են ի­րենց թույլ տալ այդ օ­ղակ­նե­րը։ Բայց ո՞ւր են խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան, մաս­նա­վո­րա­պես, ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­ներն ու հատ­կա­պես հանձ­նա­ժո­ղո­վի՝ «կո­ճակ­նե­րը խառ­նող» նա­խա­գա­հը։ Բե­րան­նե­րը ջուր ա­ռել, նս­տել են։

Խոր­հր­դա­րա­նա­կան դի­վա­նա­գի­տու­թյու­նը հենց սա է, ոչ թե գոր­ծու­ղում­նե­րի գնա­լը (որ մեկ-մեկ էլ օ­տար եր­կր­նե­րի փո­ղոց­նե­րում վա­րոր­դը ճա­նա­պար­հին թող­նի), գա­լը, պատ­գա­մա­վո­րա­կան ան­ձեռ­նմ­խե­լիու­թյու­նից ու իշ­խա­նա­կան բա­րիք­նե­րից օգտ­վելն ու հիա­նա­լը։ Խոր­հր­դա­րա­նի ու­ժը, կեն­սու­նա­կու­թյու­նը երևում է նաև նման դեպ­քե­րում, երբ հար­ցին գի­տակ պատ­գա­մա­վոր­նե­րը ծան­րակ­շիռ ու փաս­տարկ­ված ար­ձա­գան­քում են։ Սա­կայն այս­տեղ են ա­սել՝ ու՞մ ինչ ես ա­սում, կամ՝ ու­մի՞ց ինչ ես պա­հան­ջում։ Երկ­րի ներ­սում վար­կա­բե­կե­լու, Ֆեյս­բու­քում ինք­նադրսևոր­վե­լու հարց լի­նի, խնդ­րեմ, ձկ­նե­րի վտա­ռի նման կգ­րո­հեն, թե չէ գի­տա­հե­տա­զո­տա­կա՜ն-մի­տա­հե­տա­զո­տա­կա՜ն։

Մեկ նկա­տա­ռում ևս. է­լի նե­րո­ղա­միտ ենք, հաս­կա­նա­լով, որ գործ ու­նենք ան­փորձ իշ­խա­նու­թյան հետ, բայց այս մե­կու­կես տա­րում մի խել­քը գլ­խին մարդ չգտն­վե՞ց այս իշ­խա­նու­թյան շր­ջա­պա­տում, որ խոր­հուրդ տա, թե հատ­կա­պես ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում ինչ­պի­սի ա­րա­րո­ղա­կար­գեր կան, ինչ­պես պի­տի ար­ձա­գան­քել այս կամ այն հար­ցին։ Թե՞ կա, բայց լսողն ո՞վ է։ Իսկ այս պա­րա­գա­յում ան­զոր է ան­գամ ա­մե­նա­խե­լա­ցի խոր­հր­դա­կան­նե­րի ու հու­շող­նե­րի մի հս­կա բա­նակ, ե­թե այդ­պի­սին, ի­հար­կե, կա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 740 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am