Կարմա է գործում. ինքը պինդ մնում է տեղում, նրանք զրկվում են պաշտոնից

«Հրապարակը» գրում է.

«Արսեն Թորոսյանի տեղակալների մասով կարմա է գործում. ինքը պինդ մնում է տեղում, նրանք զրկվում են պաշտոնից` քրեական գործերով են անցնում կամ էլ պաշտոնից ազատվում»,- ասաց առողջապահության նախարարության աշխատակիցը: Հիշեցնենք․ օրերս աշխատանքից ազատվեց առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ «Նա միակն էր «Քաղպայմանագրից»` նախարարությունում։ Պատճառն Արարատ Միրզոյանի հետ վեճն էր ԱԺ-ում, բայց լուր տարածվեց, որ նրա հայրն անցնում է «Հայաստան» հիմնադրամի` Արա Վարդանյանի գործով։ Սակայն իրական պատճառն այն էր, որ Արսեն Թորոսյանն օգտվեց առիթից եւ ազատվեց միակ ՔՊ-ականից, որը բավականին լուրջ ձայներ էր բերել ՔՊ-ին` Գյումրուց, եւ նախարարի պոտենցիալ թեկնածուներից մեկն էր։

Արսեն Թորոսյանը վերջին շրջանում պրոբլեմներ է տալիս բոլոր ուղղություններով, այդ թվում եւ` Աննա Հակոբյանի հետ հարաբերությունների, եւ հնարավոր է մի օր նրան ազատելու հարցը կանգնի»: Մենք զանգահարեցինք նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանին։ Ո՞րն էր Ձեր՝ աշխատանքից ազատման պատճառը։ «Ես չեմ պատասխանում այդ հարցերին։ Այս պահից սկսած` բոլոր այդ հարցերն անձնական բնույթի են, դիմեք նախարարության մամլո խոսնակին։ Երեք տարի չեմ հանգստացել, փորձում եմ հանգստանալ»: Կարծես նեղացա՞ծ եք ձերոնցից։ «Ոչ»: Արդա՞ր որոշում էր։ «Ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, անհրաժեշտության դեպքում էլի կծառայեմ»: Գո՞րծ են խոստացել։ «Չէ՜, ես Ձեզ իրավիճակն եմ ներկայացնում»: Ասում են` Ձեզ «փուռը» տվեց նախարարը, «դվա վ օդնոմ» արեց՝ հա՛մ Արարատ Միրզոյանին «բավարարեց», հա՛մ էլ Ձեզնից ազատվեց` ըստ ամենայնի օգտագործելով Ձեր հոր հետ կապված խնդիրը։ «Դա մամուլի կարծիքն է, ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Արսեն Թորոսյանի հետ»:

դիտվել է 1435 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am