Թշնամու գնդակից լուսաբացին զոհված 24-ամյա Տիգրանը պատրաստվում էր նշանվել
Թշնամու գնդակից լուսաբացին զոհված 24-ամյա Տիգրան Մխիթարի Պողոսյանը սիրած աղջիկ ուներ և պատրաստվում էր նշանվել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հոռոմի գյուղապետ Պասկևիչյանը: Նա նշեց, որ Տիգրանի հայրն էլ արտագնա աշխատանքի է, զանգով են լուրը հայտնել: Տիգրանը եւս մեկ եղբայր ունի, ով իրավպահ համակարգում է աշխատում:
