Պաշտոնական Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է. Հառլեմ Դեզիրը Բաքվում
Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ուղի չկա: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:«Տարածաշրջան իմ ներկայիս այցի ընթացքում կողմերին փոխանցել եմ ուղերձ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ համատեղ կներդնի բոլոր ջանքերը ԼՂ-ում խաղաղության համար։ Հակամարտության կարգավորման ռազմական ուղի չկա»,- ասել է պետքարտուղարը: Նրա խոսքով՝ պաշտոնական Փարիզի դիրքորոշումը չի փոխվել՝ դա Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորումն է:
