Հռիփսիմե Խուրշուդյանը կորակազրկվի՞
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի չափաբաժինը բավարար չէ որակազրկման համար,- armsport.am-ի փոխանցմամբ՝ պնդում է Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը: «Հակադոպինգային համաշխարհային գործակալությունը (WADA) ունի խթանիչների հստակ սահմանված չափաբաժին, որը մարզիկի օրգանիզմում գերազանցելու դեպքում, վերջինս որակազրկվում է: Հռիփսիմե Խուրշուդյանի մոտ հայտնաբերված մելդրոնատի քանակը բավարար չէ նրան որակազրկելու համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ցուցակում բացի Հռիփսիմե Խուրշուդյանից ընդգրկվել են նաև ռուս Լեյսան Մախիյանովան և լեհ Կժիշտոֆ Շրամյակին:
