«Գեներալ Կարապետյանը, լավ գիտի, չէ՞ որ 1-ին ինֆորմացիան հետախույզներն են տալիս». Ապրիամովը՝ ապրիլյանի մասին

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը «168 Ժամի» հետ զրույցում խոսելով 2016թ. ապրիլյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին, որի շրջանակում նախկին պաշտոնյաներին հերթով պետք է հրավիրեն հարցաքննելու, ասել է, որ իրեն դեռեւս չեն կանչել:

Հարցին, թե՝ Դուք այդ ժամանակ եղել եք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ըստ Ձեզ՝ արդյոք լուրջ խնդիրներ, բացթողումներ եղե՞լ են ապրիլյան պատերազմի օրերին, նա պատասխանել է. «Ուզում եմ հիշեցնել, որ, երբ 1994-ի մայիսին կնքվեց հրադադարի պայմանագիրը, այդ օրվանից մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում ենք: Դա ռեալ է, եւ մենք պետք է հաշվի առնենք, որ հակառակորդն անսպասելի հարձակվում է մեզ վրա: Իսկ երբ հակառակորդը հարձակվում է, զինվորականից պահանջվում է կանգնեցնել նրան:

Մենք կարողացանք հակառակորդին սեղմել, իսկ ռուսները միայն 3-4-րդ օրը խառնվեցին: Ինչ վերաբերում է կորցրած 800 հա տարածքին, մենք մի բան պիտի հասկանանք՝ մեզ համար մեր զինվորի կյանքն ավելի թանկ է, մենք կարող էինք երրորդ օրը միանգամից ինչ-որ բան անել, բայց զոհեր շատ կունենայինք:

1993-ին ես մասնակցել եմ Թալիշի Լելե Թեփեի մոտ տեղի ունեցած գործողություններին, եղել եմ այնտեղ, եւ կարող եմ ասել, որ ավելի լավ է պահպանել 100-150 զինվորի կյանքը, քան թե… մի փոքր կտոր է մնացել, որը ռազմավարական նշանակություն չունի:

Շատ էին վերցրել, բայց մենք սեղմեցինք իրենց, եւ մնաց միայն այդ կտորը: Հիմա արժե՞ր դրա համար մեծ զոհեր տալ: Ես կարող եմ ասել, որ ապրիլյան պատերազմի օրերին ԳՇ պետը, Օպերատիվ վարչության պետը, բոլորս նորմալ պլանավորված աշխատել ենք, այնպես, ինչպես պիտի աշխատի Զինված ուժերը:

Հիմա, իհարկե, քննադատում են՝ 800 հա տարածք տվեցին՝ մոռանալով Արցախյան պատերազմի ժամանակ մեր հետ բերած տարածքները»:

Նա նաեւ հիշել է 90-ական թվականները՝ ասելով. «1990-ականներին էլի մենք ենք արել դա, եւ այն ժամանակ Վազգեն Սարգսյանն ասում էր՝ գնո՞ւմ եք առաջ, նայեք, որ դա քիչ կորուստներով լինի, որ հետո կարողանանք գնալ առաջ առհասարակ: Մենք միլիարդանոց ազգ չենք, մենք չենք կարող չմտածել զինվորի կյանքի մասին:

Ժողովուրդն աշխատել է, հիմա ի՞նչ են ուզում իմանալ: Ի վերջո, հետախուզության վարչության նախկին պետը՝ գեներալ Կարապետյանը, որը հիմա վարչապետի խորհրդական է, ինքը լավ գիտի, չէ՞ որ առաջին ինֆորմացիան հետախույզներն են տալիս, հետո արդեն դրա վրա աշխատում են Զինված ուժերը:

Հիմա մենք այստեղ նստած ենք, եւ կարող է հակառակորդը հարձակվել ինչ-որ ուղղությամբ: Այնպես որ, լուրջ թերություններ չեն եղել, այլապես մենք կկորցնեինք Մարտակերտը, Թալիշը: Ադրբեջանական կողմին չհաջողվեց հասնել իր նպատակին, նրանց կորուստների թիվը շատ ավելի մեծ էր՝ մոտավորապես 800: Սա լուրջ հարց է, որ իրենց չհաջողվեց այն, ինչ ուզում էին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1139 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am