Ո՞վ է Հայաստանի թեկնածուն. Պայքարը թեժացնողներ կան

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան մոտենում են Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, այնքան թեժանում է պայքարը։ «Հիմնական կռիվը Հայաստանի իշխանությունների նախընտրած թեկնածու լինելու համար է։ Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը փորձում են առաջնությունը ստանձնել: Պայքարը թեժացնողները նաեւ դաշնակցականներն են։

Արայիկն էլ շատ գրագետ քարոզչություն է իրականացնում, ու այդ պատճառով է նաեւ նրանց միջեւ պայքարը սրվել: Եվս մեկ նոր ուժ է ձեւավորվում, որը ղեկավարում է Հայկազովի բրիգադի հրամանատարը` Գրիգորի Սահակյանը, որը քաղաքապետի ընտրություններին մասնակցեց, հանպատրաստից երկրորդ տեղը գրավեց։

Նա քաղաքական ուժ է ստեղծում, փորձում է այլընտրանք լինել բոլոր ուժերին, դաշտը վերցնել։ Շատ ակտիվ է շրջաններում, հատկապես՝ գյուղերում, համակիրների լուրջ բանակ է ձեւավորում, բայց տպավորություն է, որ ավելի շատ պայքարում է ԱԺ մանդատների համար»,- ասաց արցախյան մեր աղբյուրը:

2000-ից Արայիկն ու դաշնակցականները միասին ճամփա են անցել, ո՞րն է հիմա տարաձայնության պատճառը։ «Դաշնակցականներն առաջարկում են միասնական օրակարգ ձեւավորել` հաշվի առնելով արտաքին թշնամու հանգամանքն ու ներքին համախմբվածության անհրաժեշտությունը, եւ հանրային համերաշխությամբ առաջ գնալ, սակայն Արայիկը չի ցանկանում միանալ, գտնում է, որ պրոցեսները պետք է իր շուրջն ընթանան` ռեսուրս ունի, կապեր ունի, ընտրազանգված ունի։ Բայց կան մարդիկ, որ ասում են՝ նոր մարդ ենք ուզում, Արայիկը նոր մարդ չէ, իշխանություն է եղել»:

Իսկ Մայիլյանի շանսերն ինչպիսի՞ն են։ «Մասիսի տակ քաղակտիվիստների սաստավն է հավաքվում` Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբը, այսպես ասած` բաց հասարակության հետ համագործակցող ուժերը, երեւանյան քաղհասարակության ներկայացուցիչներն են գալիս-գնում, մարդ են փորձում հավաքել, միավորել, բայց քիչ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 563 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am