Պայթյունի մեջ կասկածվող տղամարդու մայրը վաճառել էր գույքը և ողջ գումարը տվել մյուս զավակին. նոր մանրամասներ
Ավտոբուսի պայթյունի մեջ կասկածվող տղամարդը իր մոր հետ գույքային վեճ է ունեցել: Life.panorama.am-ի աղբյուրի տեղեկացմամբ, մայրը վաճառել էր գույքը և ողջ հասույթը փոխանցել էր մյուս զավակին, ինչն էլ լուրջ ներընտանեկան վեճի պատճառ էր դարձել: Ըստ տեղեկությունների, միջադեպի պահին տղամարդը պայթուցիկով ուղևորվելիս է եղել մոր տուն, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում: Կայքի աղբյուրների փոխանցմամբ՝ տղամարդը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
