ԼՂ-ում իրավիճակի սրացումը կարող է հանգեցնել շատ մեծ պատերազմի Կովկասում. Բորդյուժա
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը կարող է հանգեցնել շատ մեծ պատերազմի Կովկասում: Նրա խոսքով՝ Հայաստանի հարևաններն ու կազմակերպության անդամները պետք է նրան ցուցաբերեն քաղաքական աջակցություն: Եվ երկրորդ՝ պետք է թույլ տալ այդ հակամարտության սրացում: «Եթե տեղի ունենա կրկնություն, և վրա հասնի այնպիսի ժամանակաշրջան, երբ մենք կտեսնենք ակտիվ ու ուղիղ զինված դիմակայություն, ապա դա կպայթեցնի ողջ Կովկասը: Ներկայումս գլխավորը տարածաշրջանում խաղաղության ապահովումն է, որովհետև հակառակ դեպքում Կովկասում կլինի շատ մեծ պատերազմ»: Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանը ռազմական օգնության խնդրանքով չի էլ դիմել ՀԱՊԿ-ին. «Հայաստանը մեծ հաշվով չի գործարկել իր ունեցած պոտենցիալի մեծ մասը: Ինչպես ասում են նրա ղեկավարները, այդ պատերազմում գործարկվել են շփման գծի առաջին և երկրորդ էշելոնների ստորաբաժանումները և ոչ ավելին: Այդ պատճառով էլ մենք չենք ստացել որևէ խնդրանք»:
