«Քրդերը լավ զինված են, բայց միայնակ անկարող են». քրդագետ

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ և քրդագետ Տաթևիկ Մանուկյանի հետ:

– Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելք ի՞նչ խնդիրներ է առաջացնում տարածաշրջանում:

– Թուրքիայի ներխուժումը Սիրիա և դրանից հետո առաջացած խնդիրներն առաջին հերթին պայմանավորված են լինելու այն տեսլականով, ինչը որ Թուրքիան նախքան ներխուժումը դրել էր իր առաջ: Թուրքիան հստակ ձևակերպված օրակարգ և ծրագիր ունի, թե ուր է գնում և ինչի է գնում: Այս դեպքում Թուրքիայի տեսլականը պայմանավորված է այն քարտեզով, որն իշխող վերնախավը պահում է իր համար որպես «իդեա ֆիքս»: Դա «Ազգային ուխտի» (Misak-ı Milli) քարտեզն է և երբ նայում ենք այդ քարտեզին, տեսնում ենք, որ թե առաջին, թե երկրորդ և թե այս երրորդ ռազմական գործողությունները տանում են դրան: Այսինքն պետք է ձևավորվի այն քարտեզը, որն Էրդողանը պատկերացնում է և ժառանգություն է ստացել Քեմալ Աթաթուրքից:

Թուրքիան իր համար շատ կարևոր հարց է լուծում այն առումով, որ եթե այստեղ քրդական ինքնավորությունը վերջնական ձևավորման հասնի, Թուրքիան իր սահմաններին կունենա շատ մեծ խնդիրներ՝ ի դեմս երկու քրդական ինքնավարությունների: Վերջիններիս մերձեցումը և միավորումը սարերի հետևում չէ: Բարզանին մշտապես, երբեմն անթաքույց, երբեմն էլ սքողված կերպով ցույց է տալիս իր հետաքրքրությունը և հավակնություններն այս տարածքների նկատմամբ (խմբ. Սիրիայի հյուսիս-արևելք): Եթե Թուրքիան նշում է, որ իր համար կենսական նշանակություն ունեն այս տարածքները, ապա պետք է հասկանալ, որ, այո, անվտանգային, ռազմավարական տեսակյունից Անկարան թույլ չի տա, որպեսզի իր սահմանին երկրորդ քրդական ինքնավարություն կայանա:

Բացի այդ, մենք տեսանք, թե Աֆրինում ինչ է անում Թուրքիան: Աֆրինի գրավումից մեկուկես տարի է արդեն անցել և կարելի է ասել այն ամբողջովին թուրքացվել է` սկսած կրթությունից: Այդ երևույթը կա և սպառնում է Եփրատից արևելք ընկած տարածքներին: Հստակ գործողությունների մշակված պլան կա, որը ցույց է տալիս, թե ինչ կլինի հետագայում:

– Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կա համաձայնություն Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև քրդերի հարցով:

-Ոչ, չկա: Վերջին շրջանում քրդական լրատվամիջոցներն անընդհատ գրում են, որ հիմա իրենք աշխատում են ռուսների հետ և նույնիսկ հայտնեցին, որ Սիրիայի իշխանությունների հետ համաձայնությունը ռուսների միջնորդությամբ է եղել:

Պետք է նշեմ, որ կողմերից յուրաքանչյուրն իր քաղաքական շահն ունի: ԱՄՆ-ի դիրքորոշումը ի սկզբանե բոլորի համար պարզ էր: Բայց թե ինչ է ուզում և ինչպես է խաղում Ռուսաստանը, դեռ վերջնական պարզ չէ:

– Քրդերի և սիրիական կառավարական ուժերի հետ համագործակցությունն ի՞նչ արդյունք կտա:

-Եվ Քրդերի, և Սիրիայի համար երկուստեք ամենալավ ճանապարհն էր: Քրդերն ինչքան էլ, որ ռազմականորեն պատրաստ են, բայց միևնույն է իրենք չունեն այն ռեսուրսը, որպեսզի միայնակ կանգնեին թուրքական բանակի դեմ: Իրենք լավ զինված են, լավ պատրաստ են, լավ զենք, զինամթերք ունեն, բայց միայնակ անկարող են:

– Մեկնաբանեք Հայաստանի դիրքորոշումը: Կոնֆլիկտի գոտում հայերն աջակցում կամ աջակցելու՞ են քրդերին:

– Տեղի հայերը աջակցում են քրդերին, փորձում են ամեն կերպ պաշտպանել, քանի որ այդ տարածքներն իրենց համար ևս բնակավայրն են: Հայերն ակտիվ մասնակցում են Թուրքիայի դեմ ռազմական գործողություններին: Իսկ Հայաստանի դիրքորոշումն այս կոնֆլիկտի մեջ, ըստ իս, պետք է բացառապես ելնի Սիրիայի հայ համայնքի շահերից: Մեզ համար գերակա պետք է լինի համայնքի բարեկեցությունը, համայնքի շահը և ապագան, իսկ քրդերն առանց մեզ էլ կկարողանան իրենց խնդիրները լուծել, քանի որ ունեն այդ քարոզչամեքենան և ռեսուրսները: Տարածաշրջանում այսօր քրդերը լուրջ խաղացող են:

դիտվել է 194 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am