«Սաբոտա՞ժ է». Մայրենիի ու մեր պատմության մերժումը բուհերում․ նախարարության որոշման հետքերով

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինի:

Համենայնդեպս, սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Խնդիրն այն է, որ ավելի քան 15 տարի առաջ ընդունված ու մինչեւ այսօր գործող օրենքով « անկախ սեփականության ձեւից եւ մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու եւ հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»:


Այս դրույթը նախարարության մշակած նոր նախագծում չկա, ու պարզ չէ, թե ով է որոշել, որ հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը մեզ անհրաժեշտ չեն: Ինչ նպատակ է հետապնդում հայերենը, հայոց պատմությունը կրթօջախներից հեռացնելու այս ձեռնարկը` դժվար է ասել, բայց կռահել, իհարկե, կարելի է:

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը ամերիկահայերի հետ հանդիպմանը դեռեւս սեպտեմբերի 23-ին հայտարարեց. «հարյուրավոր, հազարավոր հայեր, հայ երիտասարդներ Ամերիկայում, ամենուր, որոնք նույնիսկ հայերեն սկսել էին չխոսել, հեղափոխությունից հետո սկսել են ավելի շատ հետաքրքրվել իրենց հայրենիքով, իրենց ինքնությունով ու իրենց պատմությամբ»: Այդ ելույթին հաջորդում է հայի ինքնության պահպանման սպառնալիք դարձած օրինագծի կոնկրետ ձեւակերպումը. սաբոտա՞ժ է սա, թե՞ պլանավորված քայլ:

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ այս նախագիծը քննարկվել է նաեւ ԵՊՀ գիտական խորհրդում ու բացասական գնահատականի արժանացել Մայր բուհում: «Գործող օրենքի այդ ենթակետը պարտադիր պետք է ներառնվի նաեւ նոր օրենքում»,- պնդեց դոցենտ Գեւորգյանը` հավելով, որ այս նախագծի շուրջ մտավորականների առաջարկությունները ներկայացվել են նախարարությանը, սակայն դեռ արձագանք չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց նաեւ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ, ով տեղեկացրեց, որ նախագիծը հաշված օրերի ընթացքում կհրապարակվի, եւ հայերենը իսկապես պետք է հանվի: «Եթե բուհը ցանկացավ, կներառի այդ առարկաները, պարզապես նախորդ տարբերակում դա օրենքով պարտադրված էր, ինչը հակասում է կրթական ծրագրերի կառուցման, հիմնական, այսպես ասած, ժամանակակից սկզբունքին»,- տեղեկացրեց նախարարի խորհրդականը: Ստացվում է՝ հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը «ժամանակակից» առարկաներ չեն, դրա համար այլեւս անպիտան են: Այսպես մինչեւ ո՞ւր կգնանք, նախարարությունում կա՞ այս մասին գոնե մի մտածող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 576 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am