Փաշինյանը չի կտրի «սուպերվարչապետական» համակարգի ճյուղը, որի վրա նստած է

«Փաստ» թերթը գրում է. «Գործադիրի կողմից հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից տեղեկանում ենք, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ:

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության համաձայն, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից է նաև Սահմանադրությամբ նախատեսված՝ կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը:


Կառավարության ղեկավարի՝ վարչապետի լիազորությունների քննարկումը սահմանադրական հանձնաժողովի կողմից հետաքրքրական է այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և պետք է «սուպերվարչապետական» համակարգը քայլ-քայլ դարձնել վարչապետական համակարգ:

Սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, Փաշինյանին ձեռք է տալիս, իր խոսքերով ասած, «սուպերվարչապետական» համակարգը:

Եթե իրոք վերջինիս անհանգստացնում էր չափազանց շատ լիազորությունների կենտրոնացումը վարչապետի ձեռքում, ապա կառավարությունը կարող էր դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ նշել գործադիրի ղեկավարի լիազորությունների կրճատման վերաբերյալ, որի մասին խոսք չկա:

Դրան գումարած՝ վարչապետի ինստիտուտին չափից շատ լիազորություններով օժտելու շուրջ իր հայտարարություններում Փաշինյանը երբեք չի նշել, թե կոնկրետ ինչ լիազորություններ է նախատեսում կրճատել, փոխարենը խոսել է նախագահի ինստիտուտի համար մի քանի արարողակարգային լիազորություններ ավելանալու հավանականության մասին:

Բացի այդ, եթե դիտարկում ենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագիրը, որում նշված են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման, սահմանադրական հանրաքվեի նախաձեռնման պրոցեսի ժամկետները, ապա պարզ է դառնում, որ վարչապետի ինստիտուտի լիազորությունների հետ կապված Փաշինյանի հայտարարություններն ընդամենը պոպուլիստական բնույթ են կրում:

2021 և 2022 թվականներին նախատեսվում է, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն իրականացնելու է սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը և միայն 2023 թվականին է ավարտելու նախագծի մշակումը, որից հետո նոր տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե կազմակերպելու գործընթացը:

Ստացվում է, որ եթե նույնիսկ ենթադրենք, որ սահմանադրական փոփոխություններում կարող է խոսք գնալ վարչապետի ինստիտուտի լիազորությունները կրճատելու մասին, ապա դա պետք է որոշվի հանրաքվեի արդյունքներով, որը նախատեսվում է 2023 թվականից ոչ շուտ:

Իսկ 2023 թվականին, ինչպես գիտենք, նախատեսվում են հերթական խորհրդարանական ընտրությունները:

Այսինքն՝ Փաշինյանը մտադիր է 5 տարի պահպանել «սուպերվարչապետական» համակարգը մինչև հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե, իհարկե, մինչ այդ մնա վարչապետի պաշտոնում:

2023 թվականին նախատեսվող ընտրություններից առաջ էլ, ամենայն հավանականությամբ, հաշվի կառնվի, թե ուժերի ինչ բալանս է առկա քաղաքական դաշտում.

եթե ներկայիս իշխող ուժը դեռ շարունակի մնալ իշխանություն և ինչ-որ հրաշքով հաղթելու թեկուզ չնչին շանսեր ունենա, ապա, ըստ երևույթին, վարչապետի ինստիտուտից մի քանի ձևական լիազորություններ կկրճատվեն, իսկ եթե ՔՊ-ն հաղթելու շանսեր չունենա, ապա «կքառատեն» վարչապետի լիազորությունները. չէ՞ որ իրենք չեն շարունակելու պաշտոնավարել կառավարությունում:

Այս համատեքստում տարօրինակ է, որ իրենց ընդդիմադիր համարող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, որոնք պարբերաբար բարձրաձայնում էին, թե «սուպերվարչապետական» համակարգը պետք է փոխվի, քանի որ այն պահպանելը չի կարող հասկացվել նաև միջազգային հանրության կողմից, վերջին շրջանում այս հարցի շուրջ նույնիսկ ծպտուն չեն հանում և լծվել են Փաշինյանի գործողությունները հիմնավորելու, արտախորհրդարանական ընդդիմության վրա ցեխ շպրտելու գործին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ Արարատի մարզում 47 ընտանիք դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել Տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց․ իրականացվում է ապօրինի գաղտնալսում․ Աշոտյան ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը․ Առաքելյան Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին «Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները Թուրքիան կմասնակցի Գերմանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Եթե կալшնքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան Մրցանակդ բարով վայելես Միքայել Սրբազանը տնային կալանքի որոշումից հետո վերադարձել է բժշկական կենտրոն ԱԺ ընտրության օրը նշանակվեց․ երբ ԿԸՀ-ն նիստ կգումարի Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվն ավելացել է Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Սրբազանին պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց Մարկո Ռուբիոն հրաժարական է տվել Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի գումարումը ոչ թե արտառոց կամ հակականոնական քայլ է, այլ` տրամաբանական ՌԴ դեսպան Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ հայ գերիների մասին հայտարարության պատճառով Իշխանության անգործությունը մեր հայրենակիցների հայրենադարձման հարցում տարակուսելի է․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am