Մամեդյարովի հայտարարությունն՝ Արցախի խնդրի վերաբերյալ
Ադրբեջանը պատրաստ է քաղաքական գործընթաց սկսել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Ադրբեջանը պատրաստ է քաղաքական գործընթաց սկսել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 համապատասխան բանաձևերի հիման վրա, որոնք պահանջում են Հայաստանի զինված ուժերի զորքերի դուրսբերում օկուպացված տարածքներից: Հենվելով այդ սկզբունքների վրա՝ մենք պատրաստ ենք սկսել քաղաքական գործընթաց՝ կարգավորելու Ղարաբաղի հակամարտությունը»,- հայտարարել է Մամեդյարովը:
