Հայաստանը մերժել է բանակցությունները

«Այսօր ես որևէ փոխզիջման մասին չեմ կարող խոսել և չեմ տեսնում», երեկ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Լեռնային Ղարաբաղի հարցում ո՞րն է փոխզիջումների սահմանը, որոնց պատրաստ է գնալ հայկական կողմը: «Քաղաքական գործընթացներին համապատասխան գնահատական տալիս են քաղաքական ղեկավարները, որոնք որ զբաղվում են դիվանագիտությամբ, բանակցային գործընթացով, այսօր ես կարող եմ ասել, որ այս իրավիճակում ոչ մի թիզ հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող գնալ, և այս իրավիճակում միայն մենք պետք է ամեն ինչ անենք, որ վստահության եզրեր գտնենք, մթնոլորտ ստեղծենք, և փոխհամաձայնություններ լինեն: Իսկ էդ փոխհամաձայնությունների շրջանակներում կարող է համապատասխան ելք ստանալ արցախյան հարցի լուծումը, միայն ու միայն խաղաղ ճանապարհով», ասել է Օհանյանը՝ շեշտելով․ «Երկխոսություն է պետք, եթե այդ երկխոսությունը չկա, ինչի՞ մասին խոսք կարող է լինել ապագայի վերաբերյալ»: Փաստացի, Հայաստանը հստակ հասկացնում է միջնորդ երկրներին, որ այս փուլում ոչ միայն զիջումների, այլև առհասարակ բանակցությունների վերադառնալու Ադրբեջանի հետ, անհնար է։ Քանի դեռ Ադրբեջանը խախտում է զինադադարը՝ նա խախտում է իր սանձազերծած պատերազմից հետո բանավոր պայմանավորվածությունը և ինչպես նաև` 1994-95թթ. ստորագրած համաձայնագրերը: «Պայմանագիրը խախտվում է, իսկ դրանք կան, գործում են։ Առաջ շարժվելու համար պետք է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը։ Այն նախաձեռնությունները, որոնք ժամանակին եղել են՝ կապված դիպուկահարներին հետ քաշելու հետ, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հետ, պետք է կյանքի կոչվեն։ Բազմիցս ասվել է, որ ակնհայտ է՝ երբ կրակում են, երբ կա կրակելու վտանգ, չի կարող լինել բանակցային նորմալ գործընթաց։ Սա պարտադիր պայման է առաջ շարժվելու համար։ Ավելին, ինքը Լավրովն ասաց, որ ոչ միայն համանախագահներն են աշխատելու այս ուղղությամբ, այլև դիմելու են ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիային, որ մեխանիզմների ներդրում լինի»,- երեկ նշել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այցին: Նրա խոսքով՝ 1994-95 թթ. Զինադադարի մասին եռակողմ պայմանագրի գործունեությունը պետք է վերականգնվի։ Ըստ փոխարտգործնախարարի՝ Լավրովը հղում է կատարել փաստաթղթերին, որոնք կապված են եղել կրակի դադարեցման հետ։ «Կա երկու հարթակ։ Առաջինը՝ Մադրիդյան փաստաթղթերը, որոնք բերեցին Կազանին, որոնք մերժվեցին Ադրբեջանի կողմից։ Երկրորդը՝ առաջարկություններն են, որոնք կապված են կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու հետ, որ ներդրվի հետաքննության մեխանիզմը, դադարեցվի կրակը։ Համանախագահների առաջարկած մոդելը ենթադրում է, որ պետք է լինեն այդպես կոչված փոխզիջումներ, բայց Հայաստանը երբեք չի կարող համաձայնել նման քայլի, որովհետև դա Ղարաբաղի տնօրինության տակ է։ Հայաստանը Ղարաբաղի փոխարեն որևէ հարց չի կարող լուծել՝ լինի դա տարածքների կամ այլ հարց»: Կարող ենք արձանագրել, որ պաշտոնական Երևանը կոշտացնել է իր դիրքորոշումը` ԼՂ խնդրում, և հստակ պահանջում է, որպեսզի միջնորդները նախ Ադրբեջանին կարգի հրավիրեն, որպեսզի զինադադարը պահպանվի, իսկ եթե, բանակցությունները պետք է շարունակվեն, ապա Ադրբեջանը թող բարի լինի գնա Ղարաբաղի հետ բանակցելու, Հայաստանը Ղարաբաղի փոխարեն ոչինչ չի կարող լուծել, որևէ համաձայնության չի կարող գալ` առանց Ղարաբաղի: Այս դիրքորոշմանը հանգեցրեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Սա այն է` ինչին հասցրեց Ալիևը: Այժմ ողջ պատասխանատվությունը ընկնում է Ալիևի վրա` «ինչ ցանել է, թող այն էլ հնձի»: Թամար Բագրատունի

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am