Նախ սովորել է պետք, հետո բարեփոխվել

Ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերթական անգամ ցուցադրվեց իր անհավասարակշիռ կեցվածքով: Նա լրագրողների հետ կարճ հարց ու պատասխանի ընթացքում մասնագիտական գործունեություն իրականացնելիս փորձել է վիրավորել իգական սեռի լրագրողներից մեկին՝ ասելով. «Ես քո մեջ կին չեմ տեսնում»: Նախ, չնայած հոգեցունց պնդումների ու պարծենկոտ հայտարարությունների, թե ոստիկանական կառույցը վերջին տարիներին ակնհայտ բարեփոխվել է, ծեծող, ջարդող, խոշտանգող ոստիկաններին եկել են փոխարինելու Վովա Գասպարյանի իդեա-ֆիքս «հրեշտակները», հրեշտակապետն իր պահվածքով հակադրվեց այն իրականությանը, որն ինքն ու իր ենթականերն են փորձում հավատացնել հանրությանը։Թեեւ մինչ այս միջադեպն էլ ոստիկանական համակարգի գործունեությունը ապացուցել էր, որ շատ հեռու է բարեփոխված, նոր որակի ոստիկանի պահվածքից, որ հագուստով ու նոր մեքենաներով հնարավոր չէ նոր ոստիկան կերտել։ Թվում էր, թե այս պրկված ժամանակամիջոցում Գասպարյանը կխեղդեր իր ներսում անընդմեջ հորդող արտիստիզմը եւ լուռ, առանց խոսքերի կհեռանար հանրային հարթակից։ Չէ՞ որ այն, ինչ բառացիորեն երկու օր առաջ իր ենթականերն էին դրսեւորել արժանապատիվ քաղաքացիների նկատմամբ, պարզապես մարդկային երեւակայության մեջ չէր տեղավորվում։ Վովա Գասպարյանի ղեկավարած կառույցի հաստավիզ ոստիկանները աննկարագրելի վայրագություններով ճնշում ու լռեցնում էին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի այցի առիթով մեր դարավոր բարեկամների դեմ բողոքի ձայն բարձրացրած հայ քաղաքացիներին այնպես, ինչպես հակառակորդը սահմանին հայ զինվորի նկատմամբ էր իր վայրագություններով դրսեւորվել։ Քաշքշում, բռնության էին ենթարկում այն մարդկանց, որոնք պայքարում էին նաեւ իրենց փոխարեն։ Սահմանին տասնութ տարեկան պատանիներն էին մեր գոյության կռիվը տալիս հակառակորդի դեմ, իսկ Երեւանի կենտրոնում՝ ազատ քաղաքացիները՝ ոստիկանության դեմ։ Այս ամենից հետո կարելի էր փոքր-ինչ ամոթ ունենալ գոնե ժամանակավորապես հայ ժողովրդի աչքին չերեւալ, իսկ ոստիկանապետը ոչ միայն այդ իրավունքից չօգտվեց, այլ ավելի սրեց իրավիճակը իր քամահրական պահվածքով, իր ոչ ադեկվատ հայտարարություններով,լրագրողական հանրությի նկատմամբ հեգնախառն խոսքերով․«Դո՞ւք եք հասարակությունը․․․» Վերադառնալով բուն խնդրին՝ մնում է անկեղծ զարմանալ՝ ինչու՞ ՀՀ ոստիկանապետը ծառայություն իրականացնելիս պետք է լրագրողի մեջ կին տեսնի և ինչու՞ լրագրողն իր մասնագիտական պարտականությունները կատարելիս պետք է սեռայնացվի: Եթե նույնիսկ Հայաստանում կա կարծրատիպային պատկերացում կանանց վերաբերյալ, ապա պետական պաշտոնյան եւ հատկապես ոստիկանապետը գոնե պետք է իմանար «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասինե ՀՀ օրենքը։ Իսկ եթե Գասպարյանը չգիտի այս մասին, կնշանակի, որ բարեփոխվելու մասին հայտարարությունները առնվազն ծիծաղելի են։ Դեռ օրենքն է պետք սերտել, հետո նոր բարեփոխվել։
 Անի Սահակյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am