Մի նախադասության մեջ տասը վրիպում

Անկեղծ եմ ասում, երբ նոր պաշտոնյաներից մեկին լրագրողներն ինչ որ հարց են ուղղում, ակամայից լարվում եմ։ Հիմա տանը ինչ կա, չկա կպատմի,- անցնում է մտքովս։ Պաշտոնյային լրագրողական խաչաձև երկու հարց տալուց հետո կարելի է պատկերացնել, թե ինչ է մտածում ու պատրաստվում անել իշխանությունը։ Երևի վարչապետի ասած թափանցիկ աշխատանքը դա է, երբ երեխաներն առանց հետին մտքի խոսում են, ու դու հասկանում ես, թե ինչ են անում նրա պապան ու մաման։

Արարատի բրենդային մարզպետին բոլորդ գիտեք։ Կար ժամանակ, երբ իր թիմը ընդդիմություն էր ու մեղադրում էր նախկին իշխանությանը, որ ոստիկանությունը ծառայում է նրան։ Հիմա երբ իշխանություն է, լրագրողի դիտարկմանը, թե նախկինում ասում էիք, որ ոստիկանությունը ծառայում է իշխանությանը, այսօր դուք նույնն եք անում,- պատասխանում է․ «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, եւ եթե ժողովուրդը իր մեծամասնության քվեն տվել է իշխանությանը, ապա ծառայելով իշխանությանը՝ ծառայում են ժողովրդին։ Մեծ լեգիտիմությունը ունեցող իշխանությունը ժողովուրդն է»։

Տեսեք մի նախադասության մեջ քանի քաղաքական վրիպում թույլ տվեց․

-Ընդունեց որ «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է»։ Այսինքն իրենք խոսում էին խոսելու համար, հետո մտածեց, որ լավ բան չասաց, փորձեց իրեն շտկել․

- Եթե ժողովուրդը իր մեծամասնության քվեն տվել է իշխանությանը, ապա ծառայելով իշխանությանը՝ ծառայում են ժողովրդին։ Այստեղ երկու վրիպում․ նախ «գաղտնիք սպրդեց», որ վարչապետը ինչ ուզի, կանի ժողովրդի անունից և կարիք չկա ժողովրդի կարծիքը հարցնել։ Նաև հաստատեց, որ ոստիկանությունը ծառայում է իշխանությանը, որովհետև իշխանությունը ժողովուրդն է։

Ի վերջո «բալը թանկ է» սկզբունքով նախկին ու ներկա իշխանություններին դրեց նույն հարթության վրա՝ բոլորն էլ նույնն են,- ջինջ մանկական կարծիք հայտնեց հետևյալ ձևակերպմամբ՝ «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է»։ Ընդամենը մի նախադասության մեջ խորանալուց կարելի է շարադրել, թե ինչ մարտավարություն է ընտրել նոր իշխանությունը։

Ապրես Գարիկ, դուք շատ թափանցիկ եք աշխատում։ Մի նախադասության մեջ առնվազն տասը վրիպում։ Ամեն մի բառի ծալքը չբացեմ․․․

Ժողովուրդն էլ ձեզ պետք չի, որովհետև ժողովուրդը դուք եք՝ ձեր իշխանությունը։

Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 1204 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am