Փաշինյանի կառավարության «նոու հաու»-ն ու 48 միլիոնանոց բիլբորդերը. pastinfo.am

Հայաստանի կառավարությունը, պարզվում է աշխարհի մակարդակով «նոու հաու» իրականացնելու ճանապարհին է։ «Նոու հաու»-ն լինելու է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, որի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու, ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախօրեին կառավարությունը պահուստային ֆոնդից 48 միլիոն 900 հազար դրամ հատկացրեց վարչապետի աշխատակազմին։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր, որ գովազդային ծառայությունները վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնում տարբերակով է պատվիրելու։ Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Փաստինֆո»-ի հարցին, թե ինչու է ընտրվել մեկ անձից գնման տարբերակը՝ մրցույթ հայտարարելու փոխարեն, պատասխանել էր «Արվել է օրենքի տառին համապատասխան, եթե օրենքի տառին համապատասխան է արվել, այդ դեպքում լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա»։

«Փաստինֆո»-ն, այդուհանդերձ հետաքրքրվեց թեմայով եւ պարզեց, որ կազմակերպությունը, որին պատվիրվելու է գովազդային ծառայությունը «Անտարես»-ն է։ «Անտարես»-ը միակ կազմակերպությունն էր, որն, ինչպես ներկայացվում է, ուներ այդ կարողությունները՝ միաժամանակ եւ դիզայներների հետ համագործակցելու եւ բիլբորդերի դիզայնը ապահովելու եւ տպագրությունն ապահովելու։ Մենք հաշվի ենք առել, որ շուկայական գներով լինի»,- «Փաստինֆո»-ին ասաց ընդհանուր ռազմավարության գծով վարչապետի խորհրդական Լեւոն Մազմանյանն ՝ հավելելով, որ ժամանակը սեղմում է եւ հրատապ կարգով է որոշվել բիլբորդերը տեղադրել, ուստի ընտրվել է մեկ անձից գնման ձեւը։

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, ռազմավարությունը հրապարակման ենթակա չէ, միայն ծառայողական օգտագործման համար է շրջանառվում, բայց ռազմավարության հրապարկմանն ու հանրայնացմանն ընդառաջ, որը պլանավորվում է մոտ մեկ ամսից, կառավարությունը, փաստորեն, հրատապ կարգով արդեն սկսել է իրազեկող արշավը։ Մասնավորապես, քաղաքի տարբեր հատվածներում բիլբորդեր են տեղադրվել։ Պարզվում է, որ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» գրառումները Երեւանի փողոցներում հայտնվել են հենց այդ քարոզարշավի շրջանակներում։ «Բիլբորդերը, որ հիմա քաղաքում հայտնվում են՝ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», առաջին քայլն է դեպի ռազմավարության հանրայնացումը»,-ասաց Մազմանյանը։

Դեռ հոկտեմբերի 4-ին, վարչապետ Փաշինյանը իր Ֆեյսբուքի էջում վերը նշված բիլբորդի մի լուսանկար էր հրապարակել՝ կից գրառմամբ. «Երեւանում եւ ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ տարբեր քաղաքացիների ձեռքով գրված», մինչդեռ, Պետբյուջեում վերաբաշխում կատարելու վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու եւ գնման գործընթաց կազմակերպելու մասին նախագիծը, որով վարչապետի աշխատակազմին «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու և պատշաճ ձևով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման նպատակով պահուստային 48 միլիոն 900 հազար դրամ է հատկացվել, կառավարությունը հաստատեց երեկ՝ հոկտեմբերի 10-ին։ Փաստորեն, ստացվում է, որ վարչապետի աշխատակազմին ծառայություն արդեն իսկ մատուցվել է՝ մինչեւ կառավարության համապատասխան որոշումը։

Լեւոն Մազմանյանը մեզ փոխանցեց, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի իրազեկով բիլբորդերը կտեղադրվեն 5-6 ամսվա ընթացքում։ Մոտ մեկ ամսից նոր ուղերձներով բիլբորդեր կտեսնենք։ Առաջին փուլով դրանք տեղադրվում են Երեւանի ու մարզկենտրոնների մայրուղիներին։ Բիլբորդեր կտեղադրվեն նաեւ Արցախում։ Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին հատկացված ֆոնդից 48 միլիոն 900 հազար դրամը կծախսվի միայն բիլբորդերի ձեւավորման, տպագրման ու տեղադրման համար։ Լեւոն Մազմանյանն ասաց, որ ռազմավարության հանրայնացումը ենթադրելու է նաեւ այլ ուղղություններ, որոնք մշակման փուլում են եւ նշված հատկացման շրջանակից դուրս են։ Թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին կիրականացվեն, չնշեց։

«Ռազմավարության մշակման եւ իրագործման թեման շատ կարեւոր է, մենք պլանավորում ենք հանրության լայն շրջանակների ակտիվ ներգրավումը։ Առհասարակ, նպատակ ենք դնում այդ ռազմավարությունը դարձնել բոլորի՝ լայն զանգվածների սեփականությունը։ Դա չի լինելու կառավարության ռազմավարություն, լինելու է համազգային ռազմավարություն եւ դիտարկելու ենք նաեւ դրանից բխող նաեւ հաղորդակցության միջոցները։ Սա առաջին քայլն է»,-ասաց Լեւոն Մազմանյանը։

Հարցին, արդյո՞ք մայրուղիներին տեղադրված բիլբորդերը արդյունավետ կծառայեն կառավարության առաջադրած նպատակին ու կընկալվեն հանրության կողմից, Լեւոն Մազմանյանը պատասխանեց.«Առանձին վերցրած, իհարկե՝ ոչ, բայց սա սկիզբ է մի դիսկուրսի, որը մենք սկսում ենք եւ որը դառնալու է ավելի բազմաբովանդակ եւ բազմաղբյուր»։

Ի դեպ, վարչապետ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ՝ Վերածննդի հրապարակում հրավիրած հանրահավաքին ներկայացրած ռազմավարական նպատակները՝ 5 միլիոնանոց Հայաստանից մինչեւ ֆուտբոլային հաղթանակներ, բխում են այս ռազմավարության տեսլականից։

«Դրանք բխում են այդ ռազմավարության տեսլական մասից, այսինքն, ինչպես ենք մենք պատկերացնում Հայաստանը 30 տարի հետո, բայց նաեւ 20 տարի հետո, նաեւ 10 տարի հետո, նաեւ ինչպես ենք այդ ամենին հասնելու, ինչպիսի մեգանպատակներ ենք մեր առջեւ դնելու»,-ասաց Մազմանյանը՝ հավելելով, որ այս ռազմավարությունը տարբերվելու է բոլոր նախորդներից ու աշխարհում եղածներից իր մշակման սկզբունքներով։

«Այն փաստաթուղթ չի լինելու, լինելու է կենդանի մեխանիզմ, որը ենթադրելու է, ինչպես նշեցի, ժողովրդի լայն զանգվածների մասնակցությունը եւ ռազմավարության շարունակական լրամշակումն ու իրագործումը միաժամանակ։ Իհարկե, ոչ ոք չի խանգարում մեզ ցանկացած պահի այն, որպես փաստաթուղթ ֆիքսել, բայց , ի տարբերություն բոլոր նախորդ ավանդական ռազմավարական փաստաթղթերի, այս՝ Հայաստանի վերափոխման համազգային ռազմավարությունը մենք նոր ու հեղափոխական սկզբունքներով ենք մշակում ու այն, որ լինելու է կենդանի, չի լինելու ստատիկ փաստաթուղթ, այն, որ նաեւ թվային պլատֆորմ ենք նախատեսում դրա հիման վրա կառուցել, այդ ռազմավարությունը տրամագծորեն տարբերվող է դարձնում բոլոր նախորդներից՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ առհասարակ, աշխարհում»։

Լեւոն Մազմանյանը համաձայնեց մեր հարց-դիտարկման հետ, թե ստացվում է, Հայաստանը «նոու հաո՞ւ» է անում աշխարհում ու ասաց. «Քանի որ ճեղքում եւ տնտեսական հեղափոխություն կոչվածը նաեւ ոչ ստանդարտ լուծումներ ու մոտեցումներ է ենթադրում, մենք ավանդական ճանապարհներով չենք կարող հասնել այդ ամենին»։

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը պատրաստ լինելուն պես վարչապետը կներկայացնի , իսկ կուլմինացիան, ինչպես վարչապետի խորհրդականն ասաց, կլինի թվային պլատֆորմը, որը անընդհատ պետք է աշխատի

դիտվել է 877 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am