Արսեն Թորոսյանի հաջորդ թիրախը

«Հրապարակ». թերթը գրում է.

«Արմեն Մուրադյան-Արսեն Թորոսյան հակամարտությունը գնալով խորանում է։ Արմեն Մուրադյանի կողմից դատական հայցերը «չմարսած» նախարարը, ամենայն հավանականությամբ, տարբեր մեթոդներ օգտագործելով փորձում է «ազատվել» Մուրադյանից։ Երեկ հայտնի դարձավ, որ բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ ինքնաբացարկ են ներկայացրել, ինչը կարող է հիմք հանդիսանալ հոգաբարձուների նոր խորհրդի ձեւավորման, եւ վերջնարդյունքում՝ ռեկտորի փոփոխության։ Բացի սրանից, մեկ այլ մեթոդով էլ որոշել են «դուրս գալ» Մուրադյանի ատենախոսությունների վրա, ինչը վերջերս բավականին ակտուալ քայլ է դարձել։

Կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Արմեն Մուրադյանի վերաբերյալ դեռ նախարարություն դիմում չենք ստացել, մամուլից տեղեկացա, որ ԲՈԿ-ում ստացվել է դիմում նրա պրոֆեսորության հետ կապված, ոչ թե դոկտորական ատենախոսության հետ կապված։ Մենք ունեցել ենք դեպքեր ատենախոսությունների հետ կապված, տվյալ դեպքում կառավարություն էին դիմել, այնտեղից եկել էր հանձնարարական, դրա հիման վրա նախարարը ձեւավորել է հանձնաժողով՝ մասնագիտական, որի արդյունքում հանձնաժողովը ստուգել էր Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը։ Դրա հետ կապած, երբ դիմումը կլինի, թե որ հարցի հետ կապված է պարզաբանում պահանջում, այդ ժամանակ ըստ դիմումի մեր քայլերի հետ կապված տեղյակ կպահենք»։

- Պարոն Թամրազյան, տեղեկություններ ունենք, որ նախարարությունը դիմելու է ԲՈԿ-ին, որպեսզի ստուգի Արմեն Մուրադյանի ատենախոսությունները։

- Այս րոպեի դրությամբ, նախարարություն որեւէ նման դիմում մուտք չի եղել։ Սեփական նախաձեռնությամբ, եթե մեզ դիմող չի եղել, որպես լիազոր մարմին կարող ենք նախաձեռնել, բայց մեր օրակարգում նման նախաձեռնություն չկա։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմում ներկայացնելու ինչ-որ անձի ատենախոսության հետ կապված, մենք պարոն Ռուբեն Հայրապետյանից, Դիանա Գալոյանից բացի, եղել է նաեւ Գագիկ Գալստյանի վերաբերյալ։ Արդյունքում ձեւավորվել է հանձնաժողով եւ տվել է իր եզրակացությունը։ Պարոն Մարուդյանի հետ կապված այս րոպեին չկա նման նախաձեռնություն նախարարության կողմից։ Պրոֆեսորի կոչման հետ կապված խնդրի մասին մամուլից եմ ծանոթացել։

- ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներից քանի՞սն են ինքնաբացարկ են հայտնել։

- Այս պահի դրությամբ, 2 դիմում կա՝ Հովհաննես Հովհաննիսյան եւ Լենա Նանուշյան։

- Հիմքը նշո՞ւմ են։

- Ձեզ ասեմ, որ դիմումներին դեռ չեն ծանոթացել։ Քանի՞ դիմում պետք է լինի, որ խորհուրդը ցրվի։ Հիմնադրամների մասին օրենքն ասում է, որ եթե խորհրդի 50 տոկոսը ինքնաբացարկ դիմում է ներկայացնում, ապա խորհուրդը ցրվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 476 անգամ
Լրահոս
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video) Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ հանգստյան օրերին Իսլամաբադում. ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Հիմա ձեր էս ֆանտազիան ի՞նչ արժի․ Արծվիկ Մինասյան (video) Թուրքիան կոչ է անում Պարսից ծոցի երկրներին չներքաշվել Իրանի դեմ պատերազմի մեջ․ Bloomberg
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am