Վնասվածքներ ստացած երեխաներին տեղափոխեցին մասնագիտացված կլինիկաներ
Նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատված 14 և 15 տարեկան պատանիները քիչ առաջ բժիշկների ուղեկցությամբ տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով նշեց, որ երեխաների վիճակը կայունացել է. «Երեխաներն իրենց բուժումը շարունակելու են համապատասխան մասնագիտացած կլինիկայում։ Երկու երեխաների վիճակն էլ այս պահին լավ կարող ենք ասել, որ հաջողվեց կայունացնել և հիմա շտապօգնության մեքենայով տեղափոխվեցին համապատասխան կլինիկաները»։ Նախարարը հայտնեց նաև, որ ըստ անհրաժեշտության հոգեբանական բժշկական օգնություն է ցուցաբերվում տուժածների հարազատներին, ծնողներին:
