Երևանում մի իսկական ծառերի սպանդ են իրականացրել՝ 30-ից ավելի ծառեր քոքից կտրելով

Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարական էր տվել ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի հետևողական լինեն, որ հանրապետությունում իսպառ վերանա բնության նկատմամբ վանդալիզմը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ազատության պողոտա-Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում անհայտ անձինք մի իսկական ծառերի սպանդ են իրականացրել։ Նրանք այնքան վստահ են եղել իրենց անպատժելիության վրա, որ ծառերի սպանդը կատարել են օրը ցերեկով։ 30-ից ավելի հաստաբուն ծառեր մի քանի ժամվա ընթացքում քոքից կտրվել են։ Ով և ովքեր են բնության նկատմամբ այս վանդալիզմի հեղինակները, կարծում ենք՝ պետք է պարզեն իրավապահները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նկարահանման ժամանակ մի քաղաքացի մոտեցավ ու սկսեց նեղսրտել, թե օրինական են ծառերը կտրվում և փորձում էր հեռախոսի միջից ինչ-որ բան ցույց տալ։ SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Երևանի քաղաքապետ Հ. Մարությանը և Արաբկիրի թաղապետը պետք է հետամուտ լինեն ու ապացուցեն, որ վարչապետի հանձնարարականը՝ ուղղված պատասխանաուներին, օդից հնչած հանձնարարական չի եղել, իսկ քաղաքացիներն էլ, տեսնելով բնության նկատմամբ տեղի ունեցած այս տեռորը, ասում էին. «Բա ո՞ւր ա էդ մեր կոչեցյալ կարգին քաղաքապետը։ Երեկ իր պաշտոնավարման 1 տարին է լրացել, բայց արդեն նման անմարդկային վերաբերմունք բնության նկատմամբ, այն էլ՝ օրը ցերեկով, նա չպետք է հանդուրժի։ Պետք է քաղաքապետարանն ու թաղապետարանը խստագույնս հետևողական լինեն և բնության նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց հայտնաբերեն, ինչը դաս կլինի մյուսներին։ Մոտ 30 տարեկան ծառեր էին, ո՞րոնք րոպեների ընթացքում վանդալները կտրեցին, ու էդ 30 ծառը թթվածին էր տալիս մեզ»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am