Պայթյունից տուժած հղի կնոջը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են
Երեկ երեկոյան Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում 63 երթուղին սպասարկող ավտուբուսի պայթունից տուժածների մեջ կար նաև հղի կին՝1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյանը,ով այսօր արդեն վերակենդանացման բաժանմունքից մասնագիտական հսկողությունը շարունակելու համար տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ: hayeli.am-ի թղթակիցը «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են,որ հղի կինն անցել համակարգչային տոմոգրաֆիա, կատարվել են այլ անհրաժեշտ հետազոտություններ, կնոջ եւ պտղի կյանքին որեւէ վտանգ չի սպառնում։ Այլ մանրամասներ կհայտնենք քիչ անց:
