«Հրապարակը» գրում է. Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում նախօրեին մերժել են Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջադրված ԼՀԿ թեկնածու Կարեն Սարգսյանին։ Իշխանական պատգամավորների կարծիքով՝ թեկնածուն լուսավոր կենսագրություն չունի եւ արժանի չէ այդ պաշտոնին։ Նա աշխատել է ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 2000-2001 թվականներին, եղել է ՊԵԿ վերահսկողության բաժնի հարկային տեսուչ, 2001-2006 թթ․՝ Պետական գնումների գործակալությունում աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման բաժնի պետ, 2012-ից մինչ օրս ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի «Տնտեսագիտություն եւ կառավարում» ամբիոնի վարիչն է։ Տասնօրյա ժամկետում խմբակցությունները նոր թեկնածու պետք է ներկայացնեն։
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը