Պայթյունի հարուցիչը ֆուգասային է եղել
ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը գրում է. «Հարգելի լրագրողներ և օգտատերեր, այս պահի դրությամբ իրավապահների կողմից մատուցվող տեղեկատվությունը խիստ նախնական է, ուստի միանշանակ պնդումներ դեռևս չի կարելի անել։ Տեղում աշխատում է ՀՀ իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչները։ Մինչև չլինի փորձագետների եզրակացությունները որևէ բան պնդել հնարավոր չի։ Այս պահի դրությամբ։ 1 ավտոբուսը դիզ վառելիքով էր 2 ավտոբուսը չի վառվել, տեղի է ունեցել «չոր» պայթյուն։ 3 ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ։ 4 վարորդը ողջ է և գիտակցության մեջ։ 5 պայթյունի հարուցիչը ֆուգասային է, բեկորային չի»։
