Երկու մեծանուն հայեր մեկ լուսանկարում
Երկու մեծանուն հայեր մեկ լուսանկարում։ Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդիպել է ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի հետ։ Այս մասին հուշում է Թանկյանի Instagram-ը։ «Պատիվ է հանդիպել ֆրանսահայ հիանալի կինոռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի հետ։ Նա նոր ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Խենթ պատմություն»»,- գրել է Սերժը։ Հավանաբար երկու մեծանուն հայերին միավորել է Հայոց ցեղասպանության իրազեկման գործը: Գաղտնիք չէ, որ Թանկյանն անում է հնարավոր ամեն ինչ այս խնդրի մասին բարձրաձայնելու եւ ապագա կոտորածները կանխելու համար։ Կետիկյանի «Խենթ պատմությունը» Մեծ Եղեռնի մասին է։ Նշենք, որ վերը նշված ֆիլմը ցուցադրվել է Կաննի եւ Ոսկե ծիրան կինոփառատոնների շրջանակներում։
