ՌԴ-ն չի խախտում որևէ հավասարակշռություն, անցյալ տարվա գարնանից հավասարակշռություն է խախտում ՀՀ նոր իշխանությունը». Տրոֆիմչուկ

«Ռուսաստանը վերջապես տվեց առաջին ազդանշանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղարաբաղյան դիտարկումներին»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով քննարկումների ռուսական «Վալդայ» ակումբի միջազգային նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հայկական կողմին ուղղված քննադատությանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ասել էր. «Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են բառեր, թե «Ղարաբաղը Հայաստան է», ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետն էր հայտարարում՝ «Կոսովոն Ալբանիա է»: Նման հայտարարությունները, իհարկե, չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը»:

Սրան արձագանքել էր նաև հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանի՝ նշելով. «Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից»:

Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ռուսական կողմի նմանատիպ դիտարկումները, որոնք կապված են ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի հետ, լարվածություն չեն առաջացնում հակամարտության գոտում: Նրա որակմամբ՝ դա ևս մեկ զգուշացում էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ ԼՂ հակամարտության կարգավորման բազմամյա բանակցային գործընթացն անհնար է, անթույլատրելի է խարխլելը:

«Ռուսական կողմը երկար լռեց՝ ամփոփելով Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, ահա, վերջապես տվեց նրան առաջին ազդանշանը: Ես որպես փորձագետ՝ ևս սպասում էի նման ազդանշանի: Այլ բառերով, Մոսկվան թույլ չի տա, որ այդ հակամարտությունը, վարչապետ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված թեզերով, խախտի կայունությունը ողջ Հարավային Կովկասում»,- ասաց Տրոֆիմչուկը:

Նա նաև նշեց, որ մյուս կողմից՝ աճում է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ, ինչը լիովին բնական է թվում Ղարաբաղի ուղղությամբ ՀՀ վարչապետի «հեղափոխական» հայտարարությունների ֆոնին:

«Այլ բան սպասելը տարօրինակ կլիներ: Սա իրադարձությունների բնականոն ընթացք է, երբ Փաշինյանի օրոք անհասկանալի Հայաստանի ֆոնին Ադրբեջանը դառնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ պաշտոնապես չանդամակցելով ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ ԵԱՏՄ-ին: Ուստի ռուսական կողմն այստեղ որևէ հավասարակշռություն չի խախտում: Անցյալ տարվա գարնանից հավասարակշռություն է խախտում ՀՀ նոր իշխանությունը, և դատելով ամեն ինչից, սա դեռ բոլոր խախտումները չեն: Նորերը ճանապարհին են:

Մենք հստակորեն տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ բազմաթիվ հանդիպումների բոլոր փայլուն գնահատականներից հետո համառորեն շարունակում է իրականացնել սեփական գիծը՝ չարձագանքելով պրակտիկ կերպով ոչ մի ազդանշանի»,- նկատեց Տրոֆիմչուկը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե նման քննադատություններով, ռուս-ադրբեջանական սպառազինության գործարքներով՝ Ռուսաստանը չի՞ խախտում արդյոք ռազմաքաղաքական հավասարակշռությունը ԼՂ հակամարտության կողմերի միջև»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում Թրամփի կողմից արվող մանևրը՝ իր հետագա անելիքների հարցում «առավելագույն ճկունություն» ապահովելու նպատակով է․ Խաչիկյան Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները․ իրանագետ Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am