Արևմուտքը մեղադրում է ռուսական ГРУ-ին՝ քայքայիչ գործունեություն իրականացնելու մեջ

The New York Times-ը հոդված է հրապարակել այն մասին, որ Եվրոպայում առնվազն տասը տարի քայքայիչ գործունեություն է իրականացնում Ռուսաստանի ռազմական հետախուզության (ГРУ) 29155 էլիտար ստորաբաժանումը:

Թերթի աղբյուրի տվյալներով՝ այդ ստորաբաժանումն զբաղվում է մահափորձերի և այլ գաղտնի գործողությունների կազմակերպմամբ, ինչպիսին էր, օրինակ, հայր և դուստր Սկրիպալների դեմ մահափորձը: Անվտանգության հարցերով արևմտյան փորձագետները եկել են այն եզրակացության, որ այդ գործողությունները Ռուսաստանի հատուկ ծառայությունների կազմակերպված գործողությունների մասն են կազմում, որոնց նպատակն է Եվրոպայի ապակայունացումը։

Այս հոդվածի հետ միահունչ Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Ռուսաստանն օգտագործել է սոցիալական ցանցերը ամերիկացիների հանրային կարծիքի վրա ազդեցության համար: Զեկույցի հեղինակները կարծում են, որ Կրեմլի աջակցությամբ գործող «թրոլների ֆաբրիկան» աշխատել է բարձրացնել Դոնալդ Թրամփի վարկանիշն ու վարկաբեկել նրա մրցակից Հիլարի Քլինթոնին:

Այսպիսով՝ Սենատի հրապարակած զեկույցը հաստատում է այն եզրակացությունները, որ ավելի վաղ հրապարակել էին Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն ասել էր, որ ռուս հաքերները գողացել և հրապարակել են 2016թ․ նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտությանն առնչվող նյութերը:

Մյուլերի գրասենյակը հաղորդել էր, որ Twitter-ում գրանցված @HackingRedstone էջը պարծանքով հայտնել է, թե կարողացել է գողանալ վկայությունները, որոնք կապ ունեն ընտրություններին միջամտելու մեջ կասկածվող մի ընկերությանը ներկայացված մեղադրանքի հետ: Խոսքը Concord Management and Consulting LLC (սահմանափակ պատասխանատվության) ընկերության մասին է, որը, ըստ ամերիկացի քննիչների, ֆինանսավորել է ընտրություններին միջամտելու նպատակով ռուսների վարած քարոզարշավը:

«Մենք մուտք ենք գործել հատուկ դատախազ Մյուլերի վարած քննության տվյալների բազա, երբ կոտրել ենք ռուսական «թրոլի» մասին տեղեկություններ պարունակող սերվերը», - անցյալ տարվա հոկտեմբերին Twitter-ում հայտնել էին հաքերները:
Ելնելով հետաքննության շահերից, Մյուլերի գրասենյակը հրապարակել էր տեղեկությունը հաքերային գրոհի ենթարկվելու մասին և այդ փաստով դատական հայց է ներկայացրել Վաշինգտոնում: Ըստ քննիչների, ռուս գործակալներն աղավաղել և հրապարակել են հաքերային գրոհով գողացած ապացույցները՝ նպատակ ունենալով վարկաբեկել հետաքննությունը:

Concord ընկերությունը մեկն է երեք կազմակերպություններից և 13 ֆիզիկական անձանցից, որոնք 2018 թվականի փետրվարին Մյուլերի քննիչների կողմից հեռակա կարգով մեղադրվել են 2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակաշրջանում սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն տարածելու և այդ միջոցով ընտրություններին միջամտելու մեջ: Այդ ցանկում են Համացանցի հետազոտությունների գործակալությունը, որը հայտնի է «թրոլների ֆաբրիկա» անվամբ, Concord Management and Consulting-ը և դրա դուստր ընկերություն Concord Catering-ը: Concord-ները ֆինանսավորում են «թրոլների ֆաբրիկան» և պատկանում են գործարար Եվգենի Պրիգոժինին:

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց թվում գտնվող Պրիգոժինը մի շարք ռեստորանների և շինարարական կառույցների սեփականատեր է, դասվում է նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ բարեկամների շարքը և նույնիսկ ունի «Պուտինի խոհարար» մականունը:

Մոսկվան արձագանքեց Մյուլերի գրասենյակի երեկվա հայտարարությանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, թե ինչ-որ անհայտ ռուս հաքերներին հերթական անգամ մեղադրելն ունի բացառապես քաղաքական նպատակ: «Երբ խոսքը հատուկ դատախազի և բարձրաստիճան պաշտոնյաների մասին է, մի հետաքննության մասին, որն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, վատ չի լինի ասել, թե ովքեր են այդ հաքերները, տալ անուններ, տվյալներ, ժամկետներ, այլ ոչ թե շրջանառության մեջ դնել անանուն և չփաստարկված տեղեկատվություն, և ընդհանրապես ժամանակն է հրաժարվել «ռուս հաքեր» վերացական եզրույթից և դրա փոխարեն ներկայացնել կոնկրետ տեղեկություններ», - ասել է Զախարվան:

Ըստ ամերիկացի քննիչների, ապատեղեկատվություն տարածող էջի IP-ն (internet-protocol, գրանցման վայրը) ռուսաստանյան է: Նրանք պնդում են, որ ռուսական այդ կառույցներն առնվազն 2014 թվականից են սկսել հակաամերիկյան հաքերային գործունեությունը:
Մոսկվան կտրականապես հերքում է ամերիկյան ներքաղաքական կյանքին միջամտելու մեղադրանքը: Իսկ ահա Դոնալդ Թրամփը Մյուլերի վարած քննությունն անվանում է «վհուկաորս», հավաստիացնում է, որ ռուսների հետ շահերի բախում երբևէ չի եղել, և պնդում է, որ ինքն ազնիվ պայքարում է ընտրվել Ամերիկայի նախագահ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 971 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am