Քերրիի կոչը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ապրիլի 25-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ կոչ է արել Ալիեւին եւ Սարգսյանին պահպանել հրադադարը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Զրույցների ընթացքում նա երկու երկրների առաջնորդների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը եւ հրադադարի ռեժիմի միանշանակ պահպանումը բոլոր կողմերից: Ընդգծվել է նաեւ, որ կողմերին անհրաժեշտ է բանակցություններ անցկացնել հակամարտության հիմնարար կարգավորման ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարը քննարկել է երկու առաջնորդների հետ նաեւ երկկողմ համագործակցության զարգացման ընթացքը:
