Պատերազմ մամուլին. վիճակը նետված է

Չնայած ակնկալվում էր, որ հոկտեմբերի 7-ին «Իմ քայլի» կողմից անցկացված փակ նիստից հետո իշխանությունները պատշաճ կերպով կարձագանքեն «Հայելի» ակումբի դեմ տեղի ունեցած հարձակմանը, տալով իրավաքաղաքական հստակ գնահատական՝ ելնելով դրա սուղ անհրաժեշտությունից, սակայն բանից պարզվում է, որ խնդիրն իշխանությունների կողմից ոչ միայն չի կարևորվել, այլև վերջիններս որոշել են հարցն անլրջացնել:

Պատասխանելով հարցին, թե վարչապետ Փաշինյանն ինչ-որ կերպ արձագանքելո՞ւ է տեղի ունեցածին, թե՞ շարունակելու է պահպանել քար լռություն՝ վերջինիս խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է. «Արձագանքել է այն առումով, որ իրավապահ կառույցներն անմիջապես գործողություններ են ձեռնարկել, դատախազությունը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ոստիկանությունն էլ նյութեր է նախապատրաստում: Այսինքն՝ դա պետական կառույցների արձագանքն է»:

Վլադիմիր Կարապետյանի մտքերի տրամաբանությունն իսկապես «անմեկնելի» է և վայել չէ իրավական պետություն կառուցելու մասին շարունակ բարձրաձայնող վարչապետի մամուլի խոսնակին՝ մեկին, ով թվում է՝ պետք է որ ամենացավոտն ընդուներ կատարվածը:

Մինչդեռ Կարապետյանն իր այս հայտարարությամբ հստակ ուղերձ է հղում չորրորդ իշխանությանն այն մասին, որ խոսքի ազատության դարաշրջանը Հայաստանում այլևս ավարտված է, ու եթե վաղը կամ մյուս օրը մեկ այլ ԶԼՄ-ի դեմ նմանօրինակ հարձակում գրանցվի՝ ասենք այդ ԶԼՄ-ի ընդդիմադիր կեցվածքի պատճառով, ապա կատարվելիքի համար միակ մեղավորը դառնալու է հենց լրատվամիջոցը կամ դրա ղեկավարը:

Այս երևույթը նաև մեղմ հուշում է մի բան, որ կատարվածը, մեղմ ասած, Փաշինյանի սրտով էր: Քանի որ մենք ունենք վարչապետ, որն անգամ դպրոցների տնօրենների հարցն է անձամբ լուծում, և եթե այս հարձակման մեջ խնդիր տեսներ, կամ իր ոտքը տրորած մամուլի միջոցին այդ կերպով լռեցնելու փորձը նրան դուր չգար, կխոսեր հաստատ, լայվ կաներ, կամ առնվազն բանաստեղծություն կգրեր այդ մասին: Եթե չի խոսում, նշանակում է առնվազն դեմ չէ: Իսկ եթե դեմ չէ, դա արդեն կանաչ լույս է վառում խիստ վիճելի կրթությամբ ու ընկալումներով երիտասարդների համար ու թողնում, որ նրանք դատեն, որ մամուլի միջոցին պատժեն, որին խրախուսեն:

Բայց Կարապետյանը մի կարևոր բան էլ է ասում կամ ակամա խոստովանում. Նիկոլ Փաշինյանն ու իրավապահները մի են, մեկ ամբողջություն: Սրանից հետո կարելի՞ է, արդյոք, իրավապահների բոլոր գործողությունները նույնացնել Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ այդպես պետք է վարվել բացառապես այն դեպքերում, երբ հարցը քաղաքականությանն է վերաբերում:

Հարցը, թերևս, հռետորական է հնչում, որին տրվող ցանկացած պատասխան,նկատենք, ակնբախորեն չի կարող խոսել այս իշխանությունների ժողովրդավարական էության մասին լալահառաչ պնդումների օգտին. ավտորիտարիզմը Նիկոլ Փաշինյանը փոխարինում է բռնապետությամբ՝ այդ ճանապարհին զոհասեղանին դնելով ամեն ինչ՝ բացի, իհարկե, սեփական շահերից:

Վլադիմիր Կարապետյանը փաստեց ու հաստատեց, որ այսուհետ ոչ միայն որևիցե քայլ անելուց առաջ մարդիկ ստիպված են լինելու յոթ անգամ մտածել, այլև մտածելուց ու խոսելուց առաջ նույնպես պետք է ինքնազննման թեստ անցնեն՝ խուսափելու համար ձվերի ճարակ դառնալու տխուր հեռանկարից:

Այս ամենի հետևանքներն իշխանությունների համար աներկբայորեն չափազանց ռիսկային են լինելու: Զրկելով հասարակությանը արտահայտվելու, հետևաբար և, ինչպես ասում են, գոլորշի բաց թողնելու հնարավորությունից՝ իշխանություններն անխուսափելիորեն բախվելու են կուտակվելիք էներգիայի անհաղթահարելի դիմադրությանը, որ ինչ-որ մեկի համար կարող է մի ողջ վարչապետական աթոռ արժենալ…

Վարդգես Սարգսյան

tert.am

դիտվել է 882 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am