Վլադիմիր Գասպարյան. Մեկ-երկու ժամից պարզ կլինի, թե ինչ է պայթել ավտոբուսում
Մեկ-երկու ժամից պարզ կլինի, թե ինչ է պայթել ավտոբուսում Հալաբյան փողոցում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հաստատեց նաև, որ գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։ «Պայթյունը բեկարոյին չի եղել, այլ ալիքաձև»,- ասաց Ոստիկանության պետը։ Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշեց, որ ներկայումս ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։ «Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,- հավելեց ոստիկանության պետը։ Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամ անց որոշ բաներ պարզ կլինեն։
