Տեսախցիկները ֆիքսել են ավտոբուսի պայթյունի պահը.ավտոբուսի աջ մասի երկրորդ նստատեղի մոտ է պայթել
Երեւանի Հալաբյան փողոցում գտնվող տեսախցիկները ֆիքսել են պայթյունի պահը: Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ մասին երկրորդ նստատեղում նստած մարդու մոտ: Այդ մարդու ինքնությունն այս պահին ճշտվում է, լրագրողների հետ զրույցում ասել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ավտոբուսում եղել է 9 ուղեւոր եւ վարորդը:
