Պայթած ավտոբուսը պատկանում էր Պալաչի ընկերությանը
Ապրիլի 25-ին ,ժամը 22:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոբուսի պայթյունը տեղի էր ունեցել 63 համարի ավտոբուսում: Նախնական տեղեկություններով կա երկու զոհ: 63 համարի ավտուբուսը սպսարկում է «Քինգ դելյուքս» ընկերությունը, որը պատկանում է Արթուր Հարությունյանին (Պալաչ): 63 համարի տրանսպորտային երթուղին սկսվում է Աջափնյակի 15-րդ թաղամասից և Դալմայի, Մաշտոցի-Ամիրյան-Խանջյան-Աբովյան փողոցներով բարձրանում մինչև Նորքի 9-րդ զանգված:
