Նախնական տեղեկություններով՝ Հալաբյանում պայթյունից երկու մարդ է զոհվել.ՔԿ
Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի երեկոյան ավտոբուսի պայթյունից, նախնական տեղեկություններով, կա երկու զոհ,լրագրողների հետ զրուցյում ասել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ «Զոհերի ինքնությունը իրավապահներին հայտնի է, սակայն այս պահին չեն հրապարակվի նրանց անունները»,ասել է Տռուզյանը և հավելել,որ պայթյունի պահին ավտոբուսում եղել է 9 ուղեւոր եւ վարորդը։ Վերջինիս այժմ հարցաքննում են, նա էապես չի տուժել։
