Ավտոբուսի պայթյունից տուժել է նաև հղի կին/տեսաշար,տեսանյութ/
«Արմենիա» Հանրապետական ԲԿ կենտրոն տեղափոխված տուժածների միջև կա նաև հղի կին:
Համաձայն նախնական տվյալների՝ Հալաբյան փողոցում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 7 տուժած, որոնք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջից։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը, Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ:
Լուսանկարները՝ civilnet.am-ի։
.jpg)
