Հալաբյան փողոցում ավտոբուս է պայթել. զոհերի թիվն ավելացել է. թարմացված
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուս է պայթել: Նախնական տեղեկություններով արդեն կա 3 զոհ յոթ վիրավոր։
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ:
Դեպքի վայրում են նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
