Իրավապաշտպան Էմին Հուսեյնովը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելով Ադրբեջանի իշխանություններից, հաղորդում է Turan-ը:
Աղբյուրի համաձայն, ներկայումս Շվեյցարիայում գտնվող Հուսեյնովը 10 ամիս թաքնվում էր Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը՝ վախենալով կալանավորումից: Շվեյցարիայի ԱԳՆ-ի հետ երկարատեւ բանակցություններից հետո Հուսեյնովին թույլ են տվել հեռանալ երկրից՝ Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրհալթերի հետ միասին: Հիմա Էմին Հուսեյնովը պնդում է, որ Ադրբեջանի իշխանությունները ստիպել են իրեն հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից:
«Զրկելով ինձ քաղաքացիությունից, Ադրբեջանի կառավարությունը մտադիր է խանգարել ինձ աշխատել որպես լրագրող, հայտնել երկրում կատարվող քաղաքական իրադարձությունների մասին եւ խոսել մարդու իրավունքներից»,-հայտարարել է Հուսեյնովը:
Փետրվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը