Նոր մանրամասներ ավտոբուսի պայթյունից. կան զոհեր
Ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ջոկատը եւ երկու մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվում ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը: Ըստ նախնական տվյալների՝ կան 8 տուժած և 2 զոհ: Վիրավորներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մեր տեղեկություններով, պայթյունը որոտացել է թիվ 63 երթուղու ավտոբուսում։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
