Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայի հարցով բանակցությունների ընթացքը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցում հաստատել են Ժնեւում միջսիրիական բանակցություններին աջակցությունը: Ըստ «Ռոսբալտ»-ի, այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, Լավրովը նաեւ շեշտադրել է «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող տարածքներից չափավոր ընդդիմության կազմավորումների անհապաղ դուրս բերման եւ ծայրահեղականներին օգնական ուժերի մատակարարման ուղիների փակման անհրաժեշտությունը»:
