Ավելի շատ լսում ենք ներդրումների մասին խոսակցություններ, քան դրանք իրականում կան

«Քիչ չէին նրանք, որոնք հավատում էին, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում ներդրումային բում է սկսվելու, ինվեստիցիաների համար այլևս խոչընդոտներ չեն լինելու, սակայն Փաշինյանն արդեն մեկուկես տարի պաշտոնավարում է, իսկ մենք մինչ օրս ավելի շատ լսում ենք ներդրումների մասին խոսակցություններ, քան դրանք իրականում կան։

Ավելին, օրավուր նոր տեղեկություններ են ի հայտ գալիս, որ պարբերաբար իրականացվող ներդրումները ևս նվազում կամ իսպառ դադարում են:

Անգամ վարչապետի կողմից երկու անգամ ներկայացված 100 փաստերն ուսումնասիրելով՝ կարելի է համոզվել, որ Հայաստանում խոշոր ներդրողները չեն ցանկանում գումարներ դնել։

Եթե լիներ որևէ խոշոր ներդրումային ծրագիր, ապա վարչապետն անպատճառ դրանք կներկայացներ իր կողմից արձանագրված ձեռքբերումների տեսքով։

Դա է պատճառը, որ վարչապետը արտերկիր կատարվող իր այցերի ժամանակ նախընտրում է խոսել տնտեսական հեղափոխության մասին՝ հատուկ ծանրանալով ներդրումների թեմայի վրա, ինչպես դա եղավ ԱՄՆ կատարած այցելության ժամանակ, երբ մասնակցեց Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին:

Վարչապետն ամեն անգամ փորձում է ներկայացնել Հայաստանի հետ կապված որոշակի ցուցանիշներ, օրինակ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազում, արտահանման աճ, Moody's-ի վարկանիշ և այլն, սակայն նրա այս հայտարարությունները լուրջ արձագանք չեն գտնում ներդրողների շրջանում։

Ներդրումների ծավալի ավելացման փոխարեն մի բան էլ գումարները արտահոսում են Հայաստանից։

Օրինակ՝ այս տարվա ընթացքում 60 մլն դոլարից ավելի գումար է դուրս եկել մեր երկրից։

Այս իրողությունը չի կարող դժգոհություն չառաջացնել վարչապետի մոտ, դրա համար էլ, ինչպես նշվում է մամուլում, վերջինս դժգոհ է Հայաստանի այն դեսպանների գործունեությունից, ովքեր աշխատում են ներդրումային մեծ ներուժ ունեցող երկրներում՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, և ցանկանում է, որ նրանք հատուկ աշխատանք տանեն այս ուղղությամբ։

Իրականում ներդրումների բացակայությունը պետք է դիտարկել այլ հարթության վրա։ Ավելի շատ խնդիրը Հայաստանում ստեղծված անկայուն քաղաքական իրավիճակն է։

Բնականաբար, օտարերկրյա ներդրողները չեն ցանկանա գումարներ ներդնել մի երկրում, որտեղ անընդհատ տարբեր գործիչների և գործարարների ձերբակալություններ են տեղի ունենում, համարյա յուրաքանչյուր բողոքի ակցիա ուղեկցվում է ճանապարհ փակելով, ներդրումներ ներգրավելուն խոչընդոտող օրենսդրական նախաձեռնություններ են առաջ քաշվում, ինչպես, օրինակ՝ բանկային գաղտնիքը բացահայտելու մասին օրենքը և այլն։

Հայաստանում գումարներ դնելու համար ներդրողները քաղաքական կայունության երաշխիքներ չունեն։

Մյուս կարևոր պատճառը, որ ներդրումներ չկան, Հայաստանում առկա տնտեսական ռիսկերն են։

Օրինակ՝ մինչև հիմա որոշված չէ գազի գինը, և ներդրողները գումարներ ներդնելուց չեն կարող գնահատել գազի և էլեկտրաէներգիայի ինչ գին է գործելու, կամ գնաճի ինչ մակարդակ է լինելու։

Բացի այդ, իշխանությունը պատկերացում չունի, թե կոնկրետ ինչ խոշոր ծրագրեր կարելի է իրականացնել, որը շատ գրավիչ կլինի արտերկրյա ներդրողների համար։

Թերևս սա է պատճառը, որ խորհրդարանում ներդրումային նախագծերին հավանություն տալու հարցերը քննարկելու փոխարեն, լայնորեն քննարկվում է վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության հարցերը։

Ու հետաքրքրական է, որ մատուցված ծառայության ոլորտում վիճակախաղերի սեկտորում ավելի շատ բարձր աճ է արձանագրվել, քան, օրինակ՝ տնտեսության մյուս ճյուղերում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 577 անգամ
Լրահոս
Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում Թրամփի կողմից արվող մանևրը՝ իր հետագա անելիքների հարցում «առավելագույն ճկունություն» ապահովելու նպատակով է․ Խաչիկյան Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները․ իրանագետ Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am